Հուսիթները ամրապնդում են իենց ռազմական ներուժը՝ թշնամուն զսպելու համար
Հյուսիսային Եմենը կառավարող շիական ռազմաքաղաքական շարժում «Անսար Ալլահ» (հուսիթներ) ծրագիրը նախատեսում է ամրապնդել իր ռազմական ներուժը՝ թշնամուն զսպելու համար՝ հիմնվելով Իսրայելի հետ հակամարտության մեջ ունեցած իր փորձի վրա, այսօր Հարավային Եմենում հեղափոխության 62-ամյակի կապակցությամբ ունեցած ելույթում հայտարարել է «Անսար Ալլահ» Գերագույն քաղաքական խորհրդի ղեկավար Մահդի ալ-Մաշաթը։
«Մենք կաշխատենք զարգացնել և ամրապնդել մեր ռազմական կարողությունները բոլոր ոլորտներում՝ թշնամու բոլոր ժամանակակից ռազմական տեխնոլոգիաներին հակազդելու համար», - ասել է ալ-Մաշաթը։
Նա նշել է, որ շարժման ռազմական զարգացումը «իրականացվում է ցանկացած նոր իրավիճակի համար պատրաստվածության շրջանակներում և երկրի ու նրա ժողովրդի վրա դաժան, ագրեսիվ հարձակման դեպքում զսպման ապահովման նպատակով»։






























