Ուկրաինական զորքը ՀՕՊ միջոցներ է տեղակայում Դոնեցկի Արտյոմովսկ քաղաքի տների տանիքներին
Ուկրաինացի զինվորականները Դոնեցկի Արտյոմովսկ քաղաքի (Բախմուտ) շենքերի տանիքներն օգտագործում են հակաօդային պաշտպանության միջոցներ տեղակայելու համար։ Տեղեկությունը РИА Новости-ին հայտնել են ԴԺՀ ժողովրդական ոստիկանությունից:
«Բարձրահարկ շենքերի տանիքներին անձնակազմով հակաօդային պաշտպանության դիտակետեր են տեղադրվում, նկուղներում տեղակայվում են լրացուցիչ դաշտային հոսպիտալներ, տեղափոխվում են նաև սննդամթերք և զինամթերք»,- ասել է աղբյուրը։
ԴԺՀ-ի ղեկավարի պաշտոնակատար Դենիս Պուշիլինը նախօրեին լրատվականին ասել է, որ Արտեմովսկի մերձակայքում գտնվող ռուսական ստորաբաժանումները արգելափակում են Ուկրաինայի զինված ուժերի մատակարարման ուղիները։
Արտյոմովսկը գտնվում է Կիևի կողմից վերահսկվող ԴԺՀ-ի Գորլովկայից հյուսիս ընկած հատվածում: Սա կարևոր տրանսպորտային հանգույց է Դոնբասում ուկրաինական զորքերի խմբին մատակարարելու համար։ Քաղաքով անցնում է ճանապարհների և երկաթուղիների ցանց։
Փետրվարի 24-ից Ռուսաստանը հատուկ ռազմական գործողություն է իրականացնում Ուկրաինայի ապառազմականացման և ապազգայնացման համար:
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժ...
Հայաստանը հետաքրքրված է Հնդկաստանի փորձով իր Սու 30-ների համար. հնդկական պորտալ
Ռուսաստանից Հայաստանն իր ձեռք բերած Սու-30-ը չի կիրառել Արցախյան 44-օրյա պատերազմում: Այս մասին հայտնում է հնդկական մասն...
Արտաքին հետախուզական ծառայություն կստեղծվի Հայաստանում
Հայաստանը ունենալու է Արտաքին հետախուզական ծառայություն: Այսօր նախագիծը երկրորդ ընթերմամբ ու ամբողջությամբ ընդունվ...
Վրաստանը պատրաստվում է թողարկել իր առաջին ԱԹՍ-ն
Վրաստանը Լեհաստանի հետ միասին պլանավորում է մի քանի ամսից թողարկել անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), հայտարարել է Վրաստանի վարչ...