Խաղաղության մրցանակի դափնեկրի մասին արտահոսքը Նոբելյան կոմիտեն կապել է լրտեսության հետ
Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն լրտեսության հետ է կապում մինչև Խաղաղության մրցանակի շնորհումը դափնեկրի մասին տվյալների հնարավոր արտահոսքը: Նման հայտարարությամբ հանդես է եկել կոմիտեի քարտուղար և Նորվեգիայի Նոբելյան ինստիտուտի տնօրեն Քրիստիան Բերգ Հարպվիկենը:
Ինչպես հայտնի է, մտահոգության առիթ էր դարձել բուքմեյքերական հարթակներում տարօրինակ միտումը. մրցանակը վենեսուելացի ընդդիմադիր Մարիա Կորենա Մաչադոյի ստանալու մասին հայտարարելուց անմիջապես առաջ նրա հաղթանակի վրա խաղադրույքները կտրուկ աճել են։
Հարպվիկենն ընդգծել է, որ իրավիճակն ամբողջությամբ դեռ չի պարզվել, սակայն կասկածներ, ընդ որում՝ բավական լուրջ, արդեն առկա են։
Նա հստակեցրել է, որ Նոբելյան կոմիտեն «մշտապես բախվում է» լրտեսության հետ և լուրջ է վերաբերվում անվտանգությանը:
Նորվեգական Finansavisen թերթը հոկտեմբերի 10-ին գրել է, որ Մաչադոն Polymarket-ի օգտատերերի շրջանում համարվում էր մրցանակի համար պայքարի «ակնհայտ հետնապահ», սակայն այդ գիշեր՝ բառացիորեն մի քանի ժամվա ընթացքում, հաղթելու նրա շանսերը 3,6 %-ից հասան 70 %-ի, և նա դարձավ ֆավորիտ: Պարբերականը գրում է, որ հարթակի երեք օգտատերեր հոկտեմբերի 10-ի գիշերն ու առավոտյան Մաչադոյի հաղթանակի համար խոշոր խաղադրույքներ էին կատարել. ընդհանուր առմամբ, այդ խաղադրույքների վրա նրանք ծախսել էին ավելի քան 181 հազար դոլար:
Նմանատիպ հոդվածներ
Քիչ անց կհոսանքազրկվեն նշված հասցեները
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 3-ին պլանային նորոգման աշխատանքնե...
Վերջապես հասկացեք որ դուք ԱԱԾ եք, ոչ թե «Բաց դռներ» միջոցառման կազմակերպիչ «շառաշկինա կանտոռա». Սէմ Զաքարյան
Սէմ Զաքարյան անունով օգտատերն իր ՖԲ էջում գրել է. «Հերիք է վատ հնդկական սերիալներին բնորոշ ինտրիգայի մեջ պահե...
«Փաշինյանը հայ ազգին երևի ատո՞ւմ է». բողոքի ակցիա կառավարության դիմաց
Այսօր տնտեսվարողները հերթական անգամ կառավարության շենքի դիմաց են: Նրանք բողոքի ակցիա են անցկացնում շրջանառության հարկը 5...
Արցախում կորոնավիրոսով վարակված քաղաքացիներից 3-ի վիճակը կայուն է
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրոսով հաստատված 6 քաղաքացիներից 3-ի առողջական վիճակը...