«Փաշինյանը հայ ազգին երևի ատո՞ւմ է». բողոքի ակցիա կառավարության դիմաց
Այսօր տնտեսվարողները հերթական անգամ կառավարության շենքի դիմաց են: Նրանք բողոքի ակցիա են անցկացնում շրջանառության հարկը 5 տոկոսից 10 տոկոս դարձնելու որոշուման հետ կապված:
«Պարոն Պապոյանը մեզ խոստում տվեց, որ շուտ-շուտ հանդիպումներ կկազմակերպի, առաջարկներ կանեն, բայց դեռ դրական ոչ մի քայլ չենք տեսել, դրա համար նորից հավաքվել ենք ակցիայի։ Ասել էր՝ կքննարկենք, կլսենք ձեր առաջարկները, առաջ կքաշենք։ Բացի շրջանառության հարկը, գույքագրումն է խնդիրը, որը տեռոր է լինելու, մանր ու միջին բիզնեսի վրա հարձակում է լինելու»,–լրագրողների հետ զրույցում ասել է բողոքի ակցիայի մասնակիցը:Լժ
Անդրադառնալով ՀՀ իշխանությունների գործելաոճին և Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե իրեն ժողովուրդն է բերել, և եթե անհրաժեշտ լինի, ժողովուրդն էլ կհեռացնի, ակցիայի մասնակիցը նշեց, որ այժմ երևի ըտնտրողների 10 տոկոսն է հավատում վարչապետին։
«2018-ին կարող է ժողովրդի 10%-ը չուզենար Նիկոլ Փաշինյանին, իսկ հիմա շատ-շատ 10% ուզենա՝ չգիտեմ ինչ շահի դիմաց: Ես մտածում եմ՝ պարոն Փաշինյանը հայ ազգին երևի ատո՞ւմ է: Բոլոր կողմերից է այդ նեղությունը տալիս, ոչ թե մենակ տնտեսվարողներին: Հայաթափություն է լինելու, դատարկվելու է Հայաստանը: Մի քիչ մարդիկ սկսեցին աշխատել, նորից ուզում է նեղի, որ դուրս գան:
Այս երկրում հնարավոր չի իրենց տեռորով աշխատել: Մենք պահանջում ենք հանդիպում միայն Նիկոլ Փաշինյանի հետ, որովհետև ոչ մեկը ոչ մի արձագանք չի տալիս»,–հավելել է մասնակիցը:
Նրա խոսքով՝ տնտեսվարողներից շատերը 10 տարվա ապրանք ունեն։ Այդ ապրանքը բերել են, մաքսազերծել են, ԱԱՀ-ն վճարել են և ապրանքը չի վաճառվել։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը արձագանքել է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության պայմանագրի համաձայնությանը
Իրանը բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը։ Այս մասին...
Սահմանադրության այն տեքստը, որ կարա լինի, կունենա տարածաշրջանային նշանակություն. Փաշինյան
Իրականում իրական Հայաստանի գաղափարախոսության համատեքստում Սահմանադրության փոփոխության անհրաժեշտությունն ունի բացարձակապե...
Բաքուն պատասխանել է Փաշինյանի առաջարկին
Եթե Հայաստանն իրոք ցանկանում է, որ տարածաշրջանի հաղորդակցության ուղիները բացվեն, չպետք է խուսափի իր պարտավորությունների...
ՀՀ-ն ու Ադրբեջանն ավարտել են խաղաղության համաձայնագրի բանակցությունները. Բայրամով
Հայաստանն ու Ադրբեջանն ավարտել են խաղաղության համաձայնագրի բանակցությունները, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհ...