Հայաստանի ֆուտբոլային հավաքականը «շոկոլադե Ձմեռ պապեր» պատրաստող թիմ չէ. Հունգարիայի գլխավոր մարզիչ
Աշխարհի 2026թ․ առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի 3-րդ տուրում Հայաստանի ընտրանին արտագնա խաղում զիջեց Հունգարիայի հավաքականին 0:2 հաշվով։
Խաղից հետո Հունգարիայի ընտրանու գլխավոր մարզիչ Մարկո Ռոսին պատասխանել է լրագրողների հարցերին։
«Մեր հավաքականը լիովին արժանի էր հաղթանակին, քանի որ վերահսկում էր խաղի ընթացքը և գրեթե ռիսկի չէր դիմում՝ մենք էինք որոշում տեմպը։ Չնայած թույլ տված որոշ սխալներին և բաց թողած գոլային հնարավորություններին, կարողացանք նվաճել երեք միավոր։
Հայաստանի հավաքականը լուրջ մրցակից է, ոչ թե, ինչպես մենք ենք ասում՝ «շոկոլադե Ձմեռ պապեր» պատրաստող թիմ։ Նրանք տեխնիկապես հմուտ են, լավ պաշտպանվում են խորքում, արագ հակագրոհում և արդյունավետ են ստանդարտ դիրքերից։
Եթե բախտը մեզ ավելի շատ ժպտար, այդքան չէինք տառապի։ Տակտիկապես մեր նպատակը «բետոնացված» պաշտպանություն ունեցող թիմի դեմ հատվածների փոփոխությամբ խաղալն էր, և դա արդյունք տվեց։ Ի դեպ, նույնիսկ Ֆրանսիան Ադրբեջանին գոլ խփեց միայն 46-րդ րոպեից հետո»,- ասել է Մարկո Ռոսին:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դահուկորդը ցատկել է պատվանդանին և ջարդել այն
Դահուկորդ Ալեքսանդր Բոլշունովը մրցանակաբաշխության ժամանակ ցատկել է պատվանդանին և ջարդել այն։ Մանրամասները՝ տեսանյու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցին պարտվելուց հետո ստորաբար հարվածում է հայ ըմբիշին
Ադրբեջանցին պարտվելուց հետո ստորաբար հարվածում է հայ ըմբիշին։ Նշենք, որ ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնու...
Մեր ֆուտբոլը թաղում է ավելի մեծ խնդիրների մեջ. «Շիրակ»
Արմեն Մելիքբեկյանի` ՀՖՖնախագահի պաշտոնում մնալու ամեն օրը նոր խնդիրներ է ծնում հայկական ֆուտբոլի համար։ Այս հայտարարությ...
Իսպանիայի հավաքականը նոր մարզիչ ունի
Լուիս դե լա Ֆուենտեն կստանձնի Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։ Այս մասին հայտնում է Իսպանիայի ֆուտբոլի...