ԱՄՆ-ն հրավեր է ուղարկել Հայաստանին՝ մասնակցելու Գազայի հարցով գագաթնաժողովին
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հոկտեմբերի 13-ին, կժամանեն Շարմ էլ Շեյխ՝ Գազայում պատերազմը դադարեցնելու համաձայնագրի ստորագրման արարողությանը մասնակցելու համար, հայտարարել են վարչապետի գրասենյակը և Ելիսեյան պալատը։
Գագաթնաժողովը համանախագահելու են Եգիպտոսի և ԱՄՆ նախագահներ Աբդել Ֆաթթահ էլ Սիսին և Դոնալդ Թրամփը, իսկ մի շարք եվրոպական և Մերձավոր Արևելքի երկրների առաջնորդներ նույնպես հաստատել են իրենց մասնակցությունը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ևս կմասնակցի։
Axios-ի լրագրողը հայտնել է, որ ԱՄՆ-ն Եգիպտոսում խաղաղության գագաթնաժողովին հրավիրել է նաև Հայաստանին, Ադրբեջանին և Իրանին։
Հայաստանի մասնակցության վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն առայժմ չկա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ նախագահը վաղը ելույթ կունենա Կնեսետում, ինչպես նաև կմասնակցի Եգիպտոսի Շարմ Էլ Շեյխում Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագրի կնքման արարողությանը: Դա հետեւում է ԱՄՆ առաջնորդի աշխատանքային գրաֆիկից, որը հրապարակել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Թուրքիայի նախագահը վաղը կլինի Եգիպտոսում՝ մասնակցելու Գազայի հատվածում տիրող իրավիճակին նվիրված միջազգային գագաթնաժողովին:
Նմանատիպ հոդվածներ
Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Լուիս Բոնոյի հետ
Փետրվարի 18-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Կով...
Զանգեզուրի միջանցք ստեղծելու ՌԴ ցանկությունը «մեջքից հարված է». Իրանցի պատգամավոր
Իրանական դիվանագիտությունը վճռական պատասխան կտա ՌԴ նախագահի վերջին դիրքորոշումներին՝ ի պաշտպանություն Զանգեզուրի միջանցք...
Փաշինյանն ընդունել է ԵՄ քաղաքացիական գործողությունների հրամանատարին. մանրամասներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրոպական միության արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողու...
Շնորհավորում եմ հայրենիք ունեցող մարդկանց. Բագրատ սրբազան
Շնորհավորում եմ հայրենիք ունեցող մարդկանց, պետությունն իրենց ուսերին կրող մարդկանց, պետության տեսիլքը կրող մարդկանց, պետ...