Զանգեզուրի միջանցք ստեղծելու ՌԴ ցանկությունը «մեջքից հարված է». Իրանցի պատգամավոր
Իրանական դիվանագիտությունը վճռական պատասխան կտա ՌԴ նախագահի վերջին դիրքորոշումներին՝ ի պաշտպանություն Զանգեզուրի միջանցքին: Իրանի ազգային շահերը կարմիր գիծ են, որը չի կարելի անցնել: Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ֆադահոսեյն Մալեքին:
«Իրանի դիվանագիտությունը վճռական պատասխան կտա ՌԴ նախագահի՝ «Զանգեզուրի միջանցքին» աջակցելու վերջին դիրքորոշմանը»,- հավելել է պատգամավորը՝ ընդգծելով, որ Իրանի ազգային շահերը կարմիր գիծ են, որը չի կարելի հատել որևէ սպառնալիքով։
Տարածաշրջանային հարցերում Ռուսաստանի երկակի ստանդարտները և «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու ցանկությունը Մալեքին անվանել է «թիկունքից հարված», ինչը բացարձակապես անընդունելի է Իրանի համար։
Ընդգծելով Իրանի անհերքելի դերը տարածաշրջանային անվտանգության ստեղծման գործում և առանց Իրանի մասնակցության հարևան երկրների միջև բանակցությունների խոցելիությունը՝ օրենսդիրը հայտարարել է, որ Թեհրանը «վճռական արձագանք» կդրսևորի, եթե մարգինալացվի կամ սպառնալիք առաջանա իր սահմանների համար։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը պետք է պատասխանատու լինի ոչ միայն հայտարարածի, այլև դրա հետևանքների համար. Զախարովա
Պարբերաբար կարդում եմ պաշտոնական Երևանի հայտարարությունները, այդ թվում՝ ՀԱՊԿ-ին վերաբերող հայտարարությունները․ ճեպազրույ...
ԼՂ-ի շրջափակման ժամանակ Ադրբեջանը խոչընդոտել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատանքը․ OCCRP
Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետազոտման կենտրոնը ծավալուն նյութ է հրապարակել Լեռնային Ղարաբաղի շրջափակման ժ...
ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Մեկ տարի առաջ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնիկ բնակչությունը...
Մոսկվայում տեղյակ են «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Իրանի մտահոգության մասին. Զախարովա
Մոսկվայում տեղյակ են, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» կառուցման հետ կապված իրանցի պաշտոնյաների մտահոգություններին։...