
Իսրայել-Գազա հրադադարի հաստատմանը ՀԱՄԱՍ-ը չի լինի՝ Թրամփն ու Էրդողանը կլինեն

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման և Իսրայելի միջև հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է ադեն երկու օր: Պայմանավորվածությունների շրջանակներում Իսրայելի բանակը սկսել է դուրս բերել ուժերը պաղեստինյան քաղաքներից՝ պահպանելով իր ներկայությունը կիսէսքկլավի առանձին առանցքային շրջաններում: Հազարավոր տեղահանված պաղեստինցիներ սկսել են վերադառնալ Գազայի հատվածում գտնվող իրենց տները՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո:
Առանց ՀԱՄԱՍ-ի. Շարմ Էլ Շեյխի գագաթնաժողովում հակամարտության գլխավոր մասնակիցը չի լինի: Պաղեստինյան շարժումը չի մասնակցի Գազայի հատվածում պատերազմի դադարեցման գագաթնաժողովին, հաղորդում Է France Press-ը: Շարժման մասնակիցները նշել են, որ ավելի վաղ մասնակցել են բանակցային գործընթացին «կատարցի եւ եգիպտոսցի» միջնորդների միջոցով: AFP-ին շարժման քաղաքական բյուրոյի անդամ Հուսան Բադրան հաստատել է, որ ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է մասնակցել Եգիպտոսում կայանալիք «Խաղաղության գագաթնաժողովին»:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դեռևս չի հաստատել գագաթնաժողովին իր մասնակցությունը:
ԱՄՆ նախագահը վաղը ելույթ կունենա Կնեսետում, ինչպես նաև կմասնակցի Եգիպտոսի Շարմ Էլ Շեյխում Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագրի կնքման արարողությանը: Դա հետեւում է ԱՄՆ առաջնորդի աշխատանքային գրաֆիկից, որը հրապարակել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Թուրքիայի նախագահը վաղը կլինի Եգիպտոսում՝ մասնակցելու Գազայի հատվածում տիրող իրավիճակին նվիրված միջազգային գագաթնաժողովին:
Իսրայելը պատրաստվում է մաքրել ՀԱՄԱՍ-ի թունելները: Իսրայելի բանակը և միջազգային ուժերը կոչնչացնեն ՀԱՄԱՍ-ի մնացած թունելները Գազայում պատանդներին ազատ արձակելուց հետո, հայտարարել է պաշտպանության նախարար Կացը:
ՀԱՄԱՍ-ը սկսել է վերականգնել վերահսկողությունը Գազայի հատվածի նկատմամբ Իսրայելի հետ հրադադարի մասին համաձայնության հասնելուց մի քանի ժամ անց, գրում է Financial Times թերթը՝ վկայակոչելով տեղի բնակիչներին: «Զինյալների խմբավորումն արագ առաջ է շարժվում Գազայի հատվածով, որպեսզի վերականգնի իր վերահսկողությունը և հաշվեհարդար տեսնի», - ասվում է նյութում։ Հոդվածի հեղինակները պնդում են, որ պաղեստինյան շարժման առաջնորդները անկլավի տարածքում անցակետեր են տեղադրել և փնտրում են այն անձանց, որոնց կասկածում են Իսրայելի հետ համագործակցության մեջ:
ԱՄՆնախագահի Մերձավոր Արևելքի հարցերով դեսպան Սթիվ Ուիթքոֆն այցելել է Գազայի հատված՝ Իսրայելի կողմից հրադադարի համաձայնագրի պահպանումը վերահսկելու համար: Նա այս մասին գրել է X-ում: Քաղաքական գործչին ուղեկցել են ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հրամանատար, ծովակալ Բրեդ Քուփերը և նախագահի փեսան՝ ձեռնարկատեր Ջարեդ Քուշները: «Մենք մանրամասն տեղեկատվություն ստացանք անվտանգության, մարդասիրական օգնության և հակամարտությունների կանխարգելման ջանքերի վերաբերյալ», - գրել է հատուկ դեսպանորդը: