Հայտնի են դարձել Իսրայելի կորուստները ՀԱՄԱՍ-ի հետ պատերազմում
Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) մամուլի ծառայությունը հրապարակել է թարմացված տվյալներ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ զինված հակամարտության ընթացքում անձնակազմի կորուստների մասին, որը սկսվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին։ 2025 թվականի հոկտեմբերի 10-ի դրությամբ իսրայելցի զոհված զինծառայողների ընդհանուր թիվը հասել է 914-ի։
Պաշտոնական հայտարարության համաձայն՝ այդ թվից 467 զինվոր է սպանվել Գազայի հատվածում ցամաքային գործողությունների ժամանակ։ Մնացած կորուստները կապված են հրթիռակոծությունների, այլ հատվածներում գործողությունների և ոչ մարտական միջադեպերի հետ, սակայն ՑԱԽԱԼ-ը մանրամասն բաժանում չի ներկայացրել ըստ այդ կատեգորիաների: Գերատեսչությունը սահմանափակվել է ընդհանրացված վիճակագրությամբ՝ ընդգծելով, որ տվյալները հրապարակման պահին արդիական են։
Հակամարտությունը, որը սկսվել Է Իսրայելի հարավային շրջանների վրա ՀԱՄԱՍ-ի հարձակմամբ, ուղեկցվել է ինտենսիվ մարտական գործողություններով, ներառյալ ավիահարվածները, ցամաքային գործողությունները և բախումները սահմանին:






























