Հայաստանը պետք է շատ կարևորի Ռուսաստանի հետ հարաբերությունները, բայց պետք է ունենա 2-րդ դաշնակցային գիծ. Նարեկ Կարապետյան
Հայաստանը պետք է շատ կարևորի Ռուսաստանի հետ հարաբերությունները, բայց պետք է ունենա 2-րդ դաշնակցային գիծ, որովհետև ինչ–որ ժամանակը հիմնական դաշնակցի մոտ կարող է լինել վիճակ, որը Հայաստանի համար անվտանգային խնդիրներ կարող է ստեղծել։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
«Դրա համար միջազգային ավելի լայն դաշինքները Հայաստանի համար ընդունելի են»,–ասել է Կարապետյանը։
Նրա խոսքով` այսօր իշխող քաղաքական կուսակցության` «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչներն իրենց ներկայացնում են արևմտյան ուժերի կրող, որովհետև ո՛չ հյուսիսում, ո՛չ հարավում, ո՛չ արևելքում իրենք չեն կարողացել առավելություն ստեղծել։
«Արևմուտքում կարողացան մի քանի անգամ հանդիպում ունենալ։ Եթե Արևմուտքը Հայաստանի համար լուծի այն տնտեսական հարցերը, որը ժամանակին լուծել է, օրինակ, Չեխիայի Սլովակիայի, Լեհաստանի համար, նստենք, քննարկենք։ Այսօր Արևմուտքը ուղղակի մեզ գովազդ է ցույց տալիս, բայց «տակը բան չկա»»,–նշել է նա։
Կարապետյանը վստահ է` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ունակ չէ Հայաստանի համար ապահովել այդպիսի աջակցություն։
Անդրադառնալով ՔՊ–ի այն հայտարարություններին, թե Հայաստանում ընդդիմությունը Ռուսաստանի հետ «Միութենական պետություն» ստեղծելու ծրագրեր ունի, Կարապետյանը դրանք իրատեսական չհամարեց։
«Մեր դեմ ի՞նչ թեզ պետք է էդ մարդիկ առաջ բերեին։ Հիմնականում օպոնենտների դեմ բերում են թեզեր, որ փորձեն վախեցնել հանրությանը։ Սովետական Միությունը փլուզվել է անվերադարձ, և դրա մեջ արմատական դեր է ունեցել Հայաստանի Հանրապետության այսօրվա հասարակությունը։ Այն ազգային ինքնագիտակցությունը, որին մենք հասել ենք, թույլ չի տա հարցականի տակ դնել Հայաստանի անկախությունը։ Մենք դեմ ենք յուրաքանչյուր տերմինի, եթե դա մեր սուվերենության կորստի մասին է։ Կողմ ենք միայն տնտեսական ինտեգրացիաների այն ուղղություններով, որը թերագնահատվել է»,–վստահեցրել է Կարապետյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը՝ Ալիևի հետ հնարավոր հանդիպման և Արցախյան հիմնախնդրի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հանդիպում է ունեցել Իրանի հայ համայնքի հետ և անդրադարձել Արցախյան հիմնահարցի կարգավորմա...
Անհապաղ պետք է ձևավորի ճգնաժամային կառավարություն, հայտարարվի ռազմական դրություն, հետաձգվի ընտրությունը. Էդգար Ղազարյան
Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը նկատում է՝ ուշադրությունից դուրս է մնում այն փաստը, որ...
Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Նաիրա Գևորգյանի հայտարարությունը
Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Նաիրա Գևորգյանի հայտարարությունը՝ իրավական գնահատական տալու նպատակով: Այս մասին...
Թուրքիայի աջակցությունը Վրաստան-Ադրբեջան-Հայաստան հարթակն ավելի արդյունավետ կդարձնի. Դավիթ Զալկալիանի
«Համագործակցության լավ փորձ կա Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան եռակողմ ձեւաչափում»,- այս մասին հայտարարել է փոխվարչապետ, Վրաստա...