Քաղաքականություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը՝ Ալիևի հետ հնարավոր հանդիպման և Արցախյան հիմնախնդրի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հանդիպում է ունեցել Իրանի հայ համայնքի հետ և անդրադարձել Արցախյան հիմնահարցի կարգավորման խնդրին։ Նա նշել է, որ Հայաստանը շարունակելու է հետապնդել Արցախի ինքնորոշման…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հանդիպում է ունեցել Իրանի հայ համայնքի հետ և անդրադարձել Արցախյան հիմնահարցի կարգավորման խնդրին։
Նա նշել է, որ Հայաստանը շարունակելու է հետապնդել Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումը: Հայաստանի կառավարության առաջնային խնդիրներից մեկը բանակցային գործընթացում Ղարաբաղի սուբյեկտության բարձրացումն է:
«Եվ առաջիկայում էլ մենք նախնական խոսել ենք, որ պետք է հանդիպում ունենանք Ադրբեջանի նախագահի հետ: Դա, ըստ էության, լինելու է առանց օրակարգի հանդիպում, բայց այդ հանդիպման կարևոր ուղենիշներից մեկը լինելու է բանակցային ֆորմատի քննարկումը, ինչը նշանակում է՝ քանի դեռ մենք այս ֆորմատի վերաբերյալ համաձայնություն ձեռք չենք բերել, այս շփումները, քննարկումները պաշտոնական բանակցություններ համարել չի կարելի: Ես ասել եմ, որ հանդես եմ գալիս և խոսում եմ Հայաստանի անունից, որովհետև Հայաստանի վարչապետն եմ, և ես չեմ խոսում Արցախի անունից, որովհետև Արցախի Հանրապետությունն ունի իր իշխանությունը, իր նախագահը իր կառավարությունը, և բանակցային գործընթացում Արցախի անունից պետք է խոսի Արցախի իշխանությունը: Սա շատ կարևոր է, և մենք ամեն ինչ պետք է անենք, որ Արցախը բանակցային գործընթացում սուբյեկտության նոր մակարդակ ունենա»,- ասել է Փաշինյանը:
Նրա խոսքով՝ պայմանավորվածությունն այն է, որ պետք է քննարկեն հարցը խաղաղ ճանապարհով լուծելու հնարավորությունները: «Արդյոք ես այսպիսի հնարավորություններ այսօր տեսնո՞ւմ եմ և կարո՞ղ եմ ասել, որ այդ խոսակցությունների գործընթացում տեսնում եմ որևէ առաջընթաց: Ցավոք սրտի, այդպիսի բան ասել ես չեմ կարող: Երբ միջազգային գործընկերները գալիս և մեզ հարցնում են՝ իսկ դուք պատրա՞ստ եք փոխզիջումների, մենք նրանց շատ պարզ պատասխանում ենք, իսկ ձեզ ո՞վ է ասել, որ այդ հարցի պատասխանողը և առաջին պատասխանողը մենք պետք է լինենք, իսկ Ադրբեջանին հարցնո՞ւմ եք իրենք պատրա՞ստ են փոխզիջումների, թե՞ պատրաստ չեն: Մենք այդ հարցին չենք պատասխանի այնքան ժամանակ, մինչև այս հարցին հստակ չի պատասխանել Ադրբեջանը»,- ասել է ՀՀ վարչապետը:
Նա հավելեց, որ մենք կարող են շատ հստակ հիմնավորել, թե ինչու այդ հարցին պետք է առաջինը պատասխանի Ադրբեջանը, որովհետև Ադրբեջանն է, որ ամեն օր սպառնալիքներով է խոսում Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ: «Եթե որևէ մեկը մտածում է, որ կարող է ուժով կամ սպառնալիքով Ղարաբաղի հարցը լուծել, նա չարաչար սխալվում է: Չարաչար սխալվում է հենց այն պատճառով, որ այդ ասողը չի գիտակցում, որ ինքը գործ ունի ոչ միայն Հայաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, այլ համայն հայության հետ, որն այսօր առավել միասնական է, քան երբևէ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Տեսանյութը՝ Shantnews. am-ի։
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է առողջապահության նախկին փոխնախարարը
«Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայք...
Գերեվարված Կարեն Ղազարյանը Ադրբեջանում 20 տարի ազատազրկման դատապարտվեց
Փետրվարի 27–ին Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանը ամռանը գերեվարված ՀՀ քաղաքացի, Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ...
Սիրելի՛ Մարիամ. Մարինա Խաչատրյանը դիմում է Մարիամ Փաշինյանին
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախկին անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «...
100 մլն դոլարի նոր ներդրում. 300-400 աշխատատեղ կբացվի
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը փետրվարի 27-ին ընդունել է չինական «Գուոմինգ» ընկերության պատվիրակությանը՝ նախագահ Հե Յուր...