Թուրքիայի աջակցությունը Վրաստան-Ադրբեջան-Հայաստան հարթակն ավելի արդյունավետ կդարձնի. Դավիթ Զալկալիանի
«Համագործակցության լավ փորձ կա Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան եռակողմ ձեւաչափում»,- այս մասին հայտարարել է փոխվարչապետ, Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին:
Նա նշել է, որ եռակողմ ձևաչափի շրջանակներում իրականացվել են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Բաքու-Թբիլիսի-Էրզրում, Բաքու-Թբիլիսի-Կարս, «Հարավային գազային միջանցք» նախագծերը. «Հարավային գազային միջանցքը» ամենահաջողվածներից և ռազմավարական առումով կարեւոր նախագծերից մեկն է: Նման նախագծերով մենք պետք է բարձրացնենք տարածաշրջանի գրավչությունը: Այս նախագծերը հիմք են հանդիսանում Վրաստան-Ադրբեջան-Հայաստան եռակողմ ձևաչափով հաջողված նախագծերի իրականացման համար »:
Արտաքին գործերի նախարարը նշել է, որ Թուրքիան աջակցում է Թբիլիսիին որպես Հարավային Կովկասի երեք երկրների երկխոսության հարթակ ներկայացնելու նախաձեռնությանը: «Դա շատ կարևոր է, եև ես կարծում եմ, որ Թուրքիայի աջակցությունն այդ այդ հարթակին էլ ավելի արդյունավետ կդարձնի»,- ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Մուրադովը հանդիպել է Վաղարշակ Հարությունյանին և փոխանցել Ադրբեջանի պահանջները. Hraparak.am
Այսօր վաղ առավոտյան ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովը ժամանել է ՀՀ պաշտպանության նախարարություն՝ նախարար Վ...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում Հայաստանի Հանրապետության զինված ուժերին մեղադր...
Մենք սպասում ենք հայկական կողմի գործողություններին. Ալիևն ասել է, թե ինչ է սպասում Փաշինյանից
Թշնամական Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է Երևանի հետ առևտրային հարաբերություններ ունենալուն, սա...
Բայրամովի կոչը՝ Հայաստանին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովը Հայաստանին կոչ է արել «Բաքվին փոխանցել Արցախում և հարակից շրջաննե...