Երևանը ծխի մեջ է. մարդիկ շնչում են Նուբարաշենի աղբավայրի թունավոր օդը
Ծուխը պատում է Երևանը, մարդիկ շնչում են թունավոր օդը:
Երևանի կենտրոնից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Հայաստանի ամենամեծ աղբանոցը՝ Նուբարաշենի կենցաղային աղբավայրը, երկրորդ օրն է՝ ծխում է։
«Այսօր քամին այս կողմ բերեց, ժողովուրդը՝ ծխի մեջ է, թունավոր օդ է շնչում, տհաճ հոտ է տարածվում»,- քաղաքացիները ահազանգում են Auroranews:
Հիշեցնենք` Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում հայտարարել էր, որ բռնկված հրդեհը պատահականություն չէր, այլ դիտավորություն։ Նա տեղեկացրել էր, որ խոսել է ԱԱԾ տնօրենի և ՆԳ նախարարի հետ, և հրդեհի հետ որևէ կապ ունեցած անձ կենթարկվի պատասխանատվության օրենքի ամբողջ խստությամբ։
Քաղաքապետը նաև նշել էր, որ խստացվել է աղբավայրի մուտքի և ելքի վերահսկողությունը և շեշտել, որ այս տարի կհայտարարվի կենցաղային թափոնների վերամշակման գործարանի մրցույթի առաջին փուլը, որը մեկընդմիշտ կփակի Նուբարաշենի աղբավայրի էջը։
Նմանատիպ հոդվածներ
Ջերմաստիճանի կտրուկ նվազման ֆոնին ծաղկած պտղատուների համար վտանգավոր ցուցանիշներ չեն գրանցվել
Ինչպես և կանխատեսվել էր, անցած գիշեր Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտիներում օդի ջերմաստիճանը կտրուկ նվազեց, սակ...
ԱՄՆ-ում կոմունիզմ է սկսվել. Թրամփ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով Օհայոյում իր կողմնակիցների հանրահավաքում, ասել է, որ ներկայիս պետությ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փողոցային ապօրինի առևտուրը՝ Երևանում. իրենց խնդրի մասին բարձրաձայնում են առևտրականները
Փողոցային առևտրի խնդիրը տարիներ շարունակ և մինչ օրս շարունակում է Երևանում առկա մնալ: Auroranews-ը շրջել է Երևանով, լսել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փակ ճանապարհ. քաղաքացիները բողոքում են խմելու ջրի բացակայությունից
«Փակվել է Ալավերդի-Բագրատաշեն մայրուղու Արճիս գյուղի հատվածը։Այս կերպ գյուղացիները փորձում են լսելի դարձնել գյուղի` խմել...