Ջերմաստիճանի կտրուկ նվազման ֆոնին ծաղկած պտղատուների համար վտանգավոր ցուցանիշներ չեն գրանցվել
Ինչպես և կանխատեսվել էր, անցած գիշեր Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտիներում օդի ջերմաստիճանը կտրուկ նվազեց, սակայն ծաղկած պտղատուների համար վտանգավոր ցուցանիշներ չգրացնվեցին, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
«Օդի նվազագույն ջերմաստիճանն առավոտյան 06։00-07։00 ընկած ժամանակահատվածում Արարատում գրանցվել է +0,5°C, Արտաշատում՝ +0,8°C, Մերձավանում՝ -0,7°C, Արմավիրում՝ 0°C, Աշտարակում՝ -0,8°C, Արենիում՝ -0,6°C, Ուրցաձորում՝ +0,3°C:
Ցածր ջերմային ֆոնը կպահպանվի նաև առաջիկա գիշերվա ընթացքում, սակայն մարտի 29-30-ին օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում գիշերը կբարձրանա 6-8, ցերեկը՝ 5-6 աստիճանով։
Մարտի 27-ի լույս 28-ի գիշերը, լուսադեմին ժամը 06։00-07։00 ընկած ժամանակահատվածում Արարատյան դաշտի առանձին հատվածներում օդում սպասվում է 0․․․-1 աստիճան ցուրտ։
Մասնագիտական վերլուծությունները ցույց են տվել, որ սպասվող բացասական ջերմաստիճանի շատ կարճ տևողությունը և փոքր արժեքները առանձնապես չեն կարող ազդել ծաղկած պտղատուների վրա», - ասված է կենտրոնի հաղորդագրության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Արցախցի ռազմական վիրաբույժը փրկել և փրկում է «Կրոկուս»-ում ահաբեկչության հետևանքով տուժածների կյանքը
«Մենք ամեն ինչ արել ենք այնպես, ինչպես պետք է»,- Կրասնոգորսկի հիվանդանոցի բժիշկ-վիրաբույժ Կարեն Պողոսովը պատմել է «Կրոկո...
Կարեն Սիմոնյանը կդառնա Microsoft AI բաժնի գլխավոր գիտաշխատողը
Հայկական ծագմամբ Deep Learning մասնագետ Կարեն Սիմոնյանը կդառնա Microsoft AI բաժնի գլխավոր գիտաշխատողը, հաղորդում է Open...
Խուսափե՛ք խաբեության զոհ դառնալ. ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է
Խուսափե՛ք խաբեության զոհ դառնալ. ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում էFacebook սոցիալական ցանցի տարբեր խմբերում կեղծ տեղեկու...
Երևանում փոսային նորոգման աշխատանքները վաղվանից մեկնարկում են. Հայկ Կոստանյան
Երևանում փոսային նորոգման աշխատանքները վաղվանից մեկնարկում են։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապ...