ԱՄՆ-ում կոմունիզմ է սկսվել. Թրամփ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով Օհայոյում իր կողմնակիցների հանրահավաքում, ասել է, որ ներկայիս պետության ղեկավար Ջո Բայդենի վարչակազմի կողմից քաղաքական հակառակորդների իրավական հետապնդումը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը դեմոկրատների օրոք արդեն անցել է սոցիալիզմից կոմունիզմ։ Այս մասին գրում է ТАСС-ը։
Ինչպես նշել է Սպիտակ տան նախկին ղեկավարը, մեկնաբանելով մի շարք նահանգներում իր դեմ ընթացող հետաքննությունները, իրավապահ մարմինները ստուգել են գործարքներ, որոնց մասին նա արդեն մոռացել էր։
«Ես ասացի, որ չեմ հիշում, քանի որ դա 23 տարի առաջ էր: Եվ ասում են, որ իրավապահ մարմինների ներկայացուցիչները եկել են մեզ մոտ 23 տարի առաջ մեզ հետ կնքած գործարքի պատճառով։ Մենք արդեն հինգ անգամ վերավաճառել ենք ամեն ինչ։ Սրանք հիվանդ մարդիկ են, բայց սրա միջով պետք է անցնենք։ Դադարեցրեք, քանի որ սա կոմունիզմի սկիզբն է»,- ասել է քաղաքական գործիչը։
Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ում սոցիալիզմը «ավարտվել է».
«Ես ասել եմ, որ սոցիալիզմ ենք ունենալու, բայց դա արդեն անցել է, մոտ մեկ տարի է, ինչ ավարտվել է, կարծում եմ։ Մենք այժմ կոմունիզմի աշխարհում ենք»,- ասել է Թրամփը։
Նա հավելել է, որ ԱՄՆ-ը դարձել է «երրորդ աշխարհի երկիր» դեմոկրատների քաղաքականության պատճառով։
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվայում պետական դավաճանության մեղադրանքով Վերդիյան ազգանունով ռուսաստանցի է կալանավորվել
Մոսկվայի Լեֆորտովոյի դատարանը պետական դավաճանության գործով Վերդիյան ազգանունով ռուսաստանցու է կալանավորել: Այս մասին երե...
Իրանը կմեծացնի Հայաստան ներկրվող գազի ծավալները. Mehr
Իրանը և Հայաստանը պայմանավորվել են կրկնապատկել ՀՀ-ին վաճառվող բնական գազի ծավալը և երկարաձգել գազի առևտրի համաձայնագիրը...
Դուրս բերել զորքերը Խերսոնից. Շոյգուի հրամանը
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հրամայել է զորքերը դուրս բերել Դնեպր գետով։ Այս մասին գրում է ТАСС-ը։&nb...
Կրակոցներ` հայ-ադրբեջանական սահմանին. ՊՆ-ն` սահմանային իրավիճակի մասին
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 18:00-ից 19:00-ն, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակնե...