ՏԵՍԱՆՅՈւԹ. 270 վոլտ լարման «հարձակում» Ջրվեժի բնակիչների վրա

Կոտայքի մարզչի Ջրվեժ համայնքի բնակիչները Auroranews-ին ահազանգում են, որ ամիսներ շարունակ մատակարարվող էլեկտրաէներգիայի լարումը գերազանցում է 270 վոլտը: Տեսանյութում պարզ երևում է, որ մատակակարվող եռաֆազ հոսանքի լարումը հաշվիչի վրա հասնում է 274 վոլտի: Եթե կարճ նկարագրենք իրավիճակը, տեղի ունեցողը ոչ այլ ինչ է, քան հարձակում բնակիչների էլեկտրոտեխնիկայի, ինչու չէ նաև բնակիչների վրա:


Թե ինչ հետևանքներ կարող է ունենալ 270 վոլտ լարման էլեկտրաէներգիայի ամսական օգտագործումը կարծում ենք պարզ է: Տարակուսելին թերևս այն է, որ Ջրվեժի բնակիչների ահազանգերն ուղղակի անպատասխան են մնում: Auroranews-ի շարունակ փորձում է կապ հաստատել ՀԷՑ-ի Աբովյանի մասնաճյուղի հետ, սակայն մեր փորձերն ապարդյուն են անցնում: Արդեն սովորական դարձած հոսանքազրկումների ֆոնին այս երևույթը մի նոր սպառնալիք է դարձել սպառողներին: Կարծում ենք` շատերը կհամաձայվեն, որ ՀԷՑ-ի ազգայնացման գործընթացում պետք է առաջնային լինեն անվտանգային խնդիրները, որոնք կարող են լուրջ վնասներ հասցնել մեր համաերկրացիներին:


«Auroranews»-ը բազմաթիվ բանկիչների անունից դիմում է ՀԷՑ կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին, պահանջելով, որ այս խնդիրը վերցնի իր վերահսկողության տակ, քանզի հիմնավոր կասկածներ կան, որ սահմանված նորման գերազանցող էլեկտրաէներգիան կարող է վնասներ հասցնել այլ համայնքների բնակիչներին: Ակնհայտ է, որ մասնաճյուղերին ուղղված բողոքներն ու ահազանգերն այսպես ասած «սայլը տեղից չեն շարժում»:


Քաղաքականություն

Պատահարներ