Ստեփանակերտի բնակչուհին փախցրել է կայանված «Միցուբիշի պաջեռո»-ն

Մարտի 23-ին՝ ժամը 22:10-ին, ԱՀ ոստիկանության ՃՈ ՕԿԿ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 20:00-ից մինչև 20:30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը փախցրել է Ստեփանակերտ քաղաքի Ալ. Մանուկյան փողոցի թիվ 4 շենքի դիմաց կայանված «Միցուբիշի պաջեռո» ավտոմեքենան: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՆԳՆ ոստիկանությունը։

 

Հետաքննիչ Լ. Մնացականյանի գլխավորությամբ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 20:00-ից մինչև 20:30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը նշված փողոցից փախցրել է «Արցախյան գոյամարտի վիրավոր ազատամարտիկների օգնության Վիտա» ՀԿ-ին պատկանող ավտոմեքենան, որը հայտնաբերվել է նույն օրը՝ ժամը 22:30-ին, Թումանյան փողոցում:

 

ԱՀ ոստիկանության ՃՈ ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված ավտոմեքենան նույն օրը՝ ժամը 19:45-ին փախցրել է Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի Ռ. Գ.-ն (ծնված 2001թ.):
 

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:


 

Քաղաքականություն