Փաշինյանը հավասարության նշան է դրել արցախցիների վերադարձի և «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալու միջև․ Թաթոյան

Հանցանքները, որոնք կատարվել են մեր նկատմամբ՝ ադրբեջանական քաղաքականության հետևանքով, գործող իշխանության կոպիտ սխալների պատճառով, երբեք մոռացության չեն մատնվելու, ասուլիսի ժամանակ հայտարարել է «Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։


Նա հավելել է, որ այս պահին իրենք արցախցիների վերադարձի հարց չեն քննարկում, սակայն մեջբերել է միջազգային իրավունքի նորմերը։


«Ունենք 120 հազարից ավելի հայրենակիցներ, որոնք տեղահանվել են իրենց հայրենիքից։ Նրանք ունեն իրենց հայրենիք վերադարձի իրավունք։ Սա ինձանից չեմ հնարում, սա միջազգային սկզբունք է՝ հաստատված, գոյություն ունեցող միջազգային կանոն է։ Մասնավորապես՝ Արդարադատության միջազգային դատարանը 2023 թվականի նոյեմբերի 17-ի հանձնարարականով հստակ ճանաչել է արցախցիների վերադարձի իրավունքը։ Հատուկ նշել է սկզբունքներ՝ ապահով, կամավոր վերադարձ, կայուն վերադարձ։


Նա քննադատել էՓաշինյանի մոտեցումը ասելով, որ վարչապետը փաստացի հավասարության նշան է դրել արցախցիների վերադարձի և «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալու միջև»,- ասել է Թաթոյանը։ 

Քաղաքականություն

Պատահարներ