
Չիկագոյի քաղաքապետը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չիկագոյի քաղաքապետը և Իլինոյսի նահանգապետը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն վերջին խուզարկությունների ժամանակ ICE աշխատակիցներին չպաշտպանելու համար։
«Չիկագոյի քաղաքապետը պետք է բանտում լինի ICE աշխատակիցներին չպաշտպանելու համար։ Նահանգապետ Պրիցկերը նույնպես», - գրել է Թրամփը իր սոցիալական ցանցի՝ Truth Social-ի էջում։
Ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով՝ աշխատակիցների վրա հարձակվել են անօրինական ներգաղթյալների ձերբակալությունների դեմ բողոքող ցուցարարներ։
Վերջին ամսվա ընթացքում Թրամփը սպառնացել է Ազգային գվարդիա տեղակայել մի քանի քաղաքներում, մասնավորապես՝ դեմոկրատների կողմից կառավարվող քաղաքներում, հանցագործության դեմ պայքարելու և ներգաղթի աշխատակիցներին աջակցելու համար։