Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ․ որոնք են դրանք

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել ռուսական պաշտպանության տասնյակ ձեռնարկությունների և Պետդումայի 328 պատգամավորների նկատմամբ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

 

Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ-ի նոր սահմանափակումները վերաբերել են 48 ռուսական ձեռնարկությունների։ Նրանք կզրկվեն արևմտյան տեխնոլոգիաներից և ֆինանսական ռեսուրսներից։ 

 Նշվում է նաև, որ Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի հիմնական ուղղաթիռաշինական ձեռնարկությունների դեմ։

 

ԱՄՆ դեպարտամենտը հիշեցրել է, որ Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատը, որի անդամների նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվել, ընդունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիմումը՝ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը ճանաչելու խնդրանքով։

Վաշինգտոնը հանրապետությունների ճանաչումը համարել է «ռուսական զորքերի մուտքն Ուկրաինա արդարացնելու հնարք»։

Հայտարարված պատժամիջոցները ընդունվել  են մարտի 23-ին։ Այնուհետև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ասաց, որ նոր սահմանափակումները կվերաբերեն «քաղաքական գործիչներին, օլիգարխներին և մի շարք կազմակերպություններին»: 

 

Նրա խոսքով՝ G7-ի երկրները կհամաձայնեցնեն մեխանիզմները, որոնք արգելափակում են Մոսկվայի դեմ պատժամիջոցները շրջանցելու տարբերակները։

Քաղաքականություն