Թրամփի առաջարկը պետք է օգտագործել Գազայում հակամարտությանը վերջ տալու համար. Գուտերեշ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայատարարել է, որ Գազայում իսրայելական հարվածների հետևանքները մասշտաբներով աներևակայելի հումանիտար աղետ են, և կրկին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը ամբողջ տարածաշրջանում:


«Ազա՛տ արձակեք գերիներին՝ առանց որևէ պայմանի և անհապաղ։ Վե՛րջ տվեք բոլոր տառապանքներին: Մենք ականատես եղանք հումանիտար աղետի՝ ընկալելի սահմաններից դուրս մասշտաբներով։ Դադարեցրե՛ք ռազմական գործողությունները Գազայում, Իսրայելում և տարածաշրջանում: Հիմա՛»,- հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:


Գուտերեշը նշել է դիվանագիտական ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը։


«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին առաջարկը հնարավորություն է տալիս, որը պետք է օգտագործել այս ողբերգական հակամարտությանը վերջ տալու համար»,- ընդգծել է գլխավոր քարտուղարը:


Նա նշել է հրադադարի կայուն ռեժիմի և քաղաքական երկխոսության վերսկսման անհրաժեշտությունը, ինչը, նրա խոսքով, թույլ կտա կանխել հետագա արյունահեղությունը և ճանապարհ հարթել դեպի խաղաղություն:

Պատահարներ