
Ուկրաինան շարունակում է ստանալ Patriot և այլ համակարգեր․ Զելենսկի

Ուկրաինան շարունակում է ստանալ Patriot, NASAMS, IRIS-T և Hawk համակարգեր՝ Նիդեռլանդների, Գերմանիայի, Կանադայի, Շվեդիայի, Դանիայի, Նորվեգիայի և Բալթյան երկրների աջակցության շնորհիվ, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Մեր հրթիռային պաշտպանությունը՝ ՀՕՊ համակարգերը, հիմնականում Patriot-ը և NASAMS-ը, մենք հիմնականում գնում ենք Միացյալ Նահանգներից։ Ամեն ինչ կախված է PURL միջանցքի հզորությունից, այն ծրագրից, որի շրջանակներում մենք ԱՄՆ-ից գնում ենք ՀՕՊ համակարգեր։ Այստեղ կան շատ պատասխանատու երկրներ... Նիդեռլանդները, Գերմանիան, Կանադան, Շվեդիան, Դանիան և Նորվեգիան՝ սրանք հիմնական երկրներն են, որոնք ֆինանսավորել են այս ծրագիրը», - ասել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերի համար ՀՕՊ համակարգերի գնումը ֆինանսավորվում է Բալթյան երկրների ներդրումներով, որոնց ներդրումները փոքր են վերոնշյալ երկրների ներդրումների համեմատ։ Զելենսկին ընդգծել է, որ միջազգային PURL միջանցքի լրացումը մնում է նոր մատակարարումների հիմնական գործոն, այդ իսկ պատճառով Կիևը բանակցություններ է սկսել ֆինանսավորման «երկրորդ փուլի» վերաբերյալ։