Իսրայելը դեռ «անակնկալներ» ունի․ Գալանտ
Շիական «Հեզբոլլահ» շարժումը մեկը մյուսի հետևից լուրջ հարվածներ է ստանում, Իսրայելը դեռ «անակնկալներ» ունի։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը, հաղորդում է Ynet-ը։
«Մեկը մյուսի հետևից հզոր հարվածներ ենք հասցնում «Հեզբոլլահին»։ Ոչնչացվել է շիա զինյալների հրթիռային պաշարների մեծ մասը։ Ոչնչացվել են կապի համակարգերը, շտաբներն ու բունկերները։
Բացի այդ, վերացվել են «Հեզբոլլահի» ողջ վերնախավը, պարագլուխները, ահաբեկչության կազմակերպիչներն ու կազմակերպության դաշտային հրամանատարները։ Դա հսկայական տարբերություն է ստեղծում: Ռազմական հետախուզությունը ստուգված տեղեկատվություն է տրամադրում ճշգրիտ արդյունավետ հարվածներ հասցնելու համար»,- ասել է Յոավ Գալանտը։
Նշվում է, որ այսօր Իսրայելի ռազմաօդային ուժերի հարձակման հետևանքով սպանվել է «Հեզբոլլահի» կապի դեպարտամենտի ղեկավար Մուհամադ Ռաշիդ Սահաֆին:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է՝ ինչու է արգելվել Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան
Գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին թույլ չեն տվել ՌԴ տարածք մուտք գործել Սոչիի հայտնի հայ գործարար Ռուբե...
Մինասյանից հետո հրաժարական է տվել ևս մեկ բարձրաստիճան պաշտոնյա․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Գրիգոր Մինասյանի հրաժարականից ժամեր անց ազատման դիմում է գրել նաեւ ՀՀ ԱՆ Քրեակատարողական...
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևին
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանը լրատվամիջոցներից ստացված հարցմանը․ Հարց. Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը Ջաբրայիլում ունեցած...
Ռուբեն Վարդանյանի պաշտպանական թիմի հայտարարությունը
Արցախի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Ռուբեն Վարդանյանի փաստաբանները, որը ներկայումս կալանքի տակ է գտնվում Ադրբեջանում, այ...