12-օրյա պшտերшզմի ընթացքում հարևան երկրներից ԱԹՍ-ներ են ներթափանցել Իրան. իրանցի գեներալ
Իրանի սահմանապահ ոստիկանության հրամանատար, գեներալ Ահմադ Ալի Գուդարզին հայտարարել է, որ Իսրայելի հետ 12-օրյա պատերազմի ընթացքում Իրանի տարածք են ներթափանցել անօդաչու թռչող սարքեր «մի շարք հարևան երկրներից», ինչը փաստագրվել է՝ բողոք ներկայացնելու նպատակով, հաղորդում է Mehr-ը։
Գեներալ Գուդարզին այս հայտարարությամբ հանդես է եկել երկրի իրավապահ մարմինների գործունեությանը նվիրված արարողության ժամանակ։
«12-օրյա պատերազմի ընթացքում, որը մեզ պարտադրվել է սիոնիստական ռեժիմի կողմից, որոշ երկրներից մեր տարածք են ներթափանցել անօդաչու սարքեր և քվադրոկոպտերներ։ Մենք փաստագրել ենք այդ դեպքերը և ներկայացրել համապատասխան հաղորդումներ։ Մեր սահմանապահները նկատել են, որ երեք միկրոավտոբուսներ գտնվում էին հարևան երկրի տարածքում և այնտեղից անօդաչու սարքեր և փոքր ինքնաթիռներ արձակում։ Երբ մենք տեղեկացրեցինք այդ երկրի սահմանապահներին, նրանց զորքերը միջոցներ ձեռնարկեցին՝ բախման ընթացքում սպանելով երեք անձի, և մյուներին ձերբակալելով»,-ասել է գեներալը։
Նա հավելել է, որ առաջիկա շաբաթներին Պարսից ծոցում կանցկացվեն լայնածավալ ռազմական զորավարժություններ՝ նվիրված Մուհամմեդ մարգարեին, որոնց կմասնակցեն զինված ուժերը և տեղական բնակչությունը։
Նմանատիպ հոդվածներ
Հրադադար մեզ պետք չէ. Լավրով
Արևմուտքն ու Կիևն այժմ խոսում են Ուկրաինայում բացառապես «հրադադարի» մասին։ Այս մասին «Ռոսիա-1» հեռուստաալիքի «60 րոպե» հ...
Կրակում են դիրքերի, ոչ թե գյուղի վրա. Սոթքի բնակիչ․ ԶԼՄ
Ադրբեջանական կողմը կրակում է դիրքերի ուղղությամբ, ոչ թե Սոթք գյուղի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց գյու...
Ադրբեջանական լրատվամիջոցները շարունակում են տարածել կեղծ տեսանյութեր. Արցախի ՊԲ
Ադրբեջանական լրատվամիջոցները շարունակում են տարածել կեղծ տեսանյութեր։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն։&n...
Իսրայելը հայտնել է` ՀԱՄԱՍ-ը Գազայի հատվածում քանի պատանդ է պահում
Իսրայելը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը Գազայի հատվածում պատանդ է պահում 137 մարդու:ՀԱՄԱՍ շարժումը Գազայի հատվածում շարունակու...