Ադրբեջանական լրատվամիջոցները շարունակում են տարածել կեղծ տեսանյութեր. Արցախի ՊԲ
Ադրբեջանական լրատվամիջոցները շարունակում են տարածել կեղծ տեսանյութեր։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն։
Օգոստոսի 14֊ին ադրբեջանական էլեկտրոնային զլմ֊ները հրապարակել են երկրորդ կեղծ տեսագրությունը, որտեղ այս անգամ պատկերված են ՊԲ ստորաբաժանումների կողմից իբր թե իրականացվող ամրաշինական աշխատանքները։
Վերջին շրջանում Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության և այդ կառույցի հետ սերտորեն համագործակցող լրատվամիջոցների զգալիորեն ավելացած ակտիվությունը, պաշտոնական և ոչ պաշտոնական խողովակներով պարբերաբար տարածվող ապատեղեկատվությունը, հրադադարի խախտումների և քաղաքացիական օդանավերը ՌԷՊ միջոցներով թիրախավորելու Արցախի ՊԲ֊ին հասցեագրված բացարձակապես սուտ մեղադրանքները , ինչպես արդեն նշել ենք նախկինում, նպատակ ունեն շեղել միջազգային ուշադրությունը Ադրբեջանի գործողությունների հետևանքով Արցախում առաջացած հումանիտար աղետից, հիմնավորել Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտումները և տեղեկատվական հենք ստեղծել ապագա սադրանքների համար։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԶՈւ-ն ռազմական տեխնիկա չի կենտրոնացրել հայ-ադրբեջանական սահմանին. ՊՆ-ն հերքում է
ՀՀ զինված ուժերը մեծ քանակությամբ զենք, ռազմական տեխնիկա և անձնակազմ չեն կենտրոնացրել հայ-ադրբեջանական սահմանին։ ՀՀ պաշտ...
Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել. հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Ադրբեջանի պ...
ԵՄ առաքելությունը հաստատել է, որ իր պատասխանատվության գոտում կրակի է ենթարկվել
ԵՄ առաքելությունը հեռացրել է նախորդ գրառումը և նոր հայտարարությամբ հաստատել, որ իր պատասխանատվության գոտում կրակի է ենթա...
Ադրբեջանը թիրախավորել է Կապանի «Սյունիք» քաղաքացիական օդանավակայանը․ ՊՈԱԿ–ի տնօրեն
Ադրբեջանը թիրախավորել է Կապանի «Սյունիք» քաղաքացիական օդանավակայանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի «...