
Խափանումներ՝ Ուկրաինայի էներգահամակարգում և ԱԹՍ-ի հարվածներ՝ Լենինգրադի մարզին

ՌԴ ԶՈՒ հարվածները լուրջ խափանումներ են առաջացրել Ուկրաինայի էներգահամակարգում: Այս մասին գրել են տելեգրամյան ալիքները:
Զանգվածային կետային հարվածներ է հասցվել Ուկրաինայի էներգետիկ և պաշտպանական ենթակառուցվածքների օբյեկտներին։ Աղբյուրների տվյալներով՝ թիրախները ենթարկվել են Չեռնիգովի, Սումիի, Խարկովի, Զապորոժիեի, Դոնեցկի և Դնեպրոպետրովսկի շրջանների շրջանում։
Մի շարք շրջաններում արձանագրվել են էներգահամակարգի աշխատանքի խափանումներ, սահմանվել են էլեկտրաէներգիայի անջատումների խիստ ժամանակացույցեր:
Զապորոժիեի ԱԷԿ-ում արձանագրվել է անվտանգության համակարգերի կանոնավոր աշխատանք՝ պահուստային սնուցման աղբյուրներին անցնելու ժամանակ։
Նշենք՝ այս գիշեր դրոնները հարված են հասցրել Լենինգրադի մարզի «Կիրիշնեֆտեորգսինթեզ» նավթավերամշակման գործարանին:
Դա Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկն է, և գործարանի հզորությունը թույլ է տալիս տարեկան վերամշակել ավելի քան 10 միլիոն տոննա նավթ: