Թրամփը Իրանի հետ բանակցությունների մասով հայտարարություն է արել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը «լուրջ բանակցություններ» է վարում Իրանում ձևավորված նոր իշխանության հետ, և այդ գործընթացը, նրա խոսքով, կարող է հանգեցնել Իրանում ամերիկյան ռազմական գործողությունների ավարտին։ Truth Social-ում հրապարակած գրառմամբ Թրամփը նշել է.
«Ամերիկայի Միացյալ Նահանգները լուրջ քննարկումներ է վարում նոր, և ավելի խելամիտ կառավարության հետ՝ Իրանում մեր ռազմական գործողություններին վերջ դնելու նպատակով»։
Նա նաև ընդգծել է, որ արձանագրվել է զգալի առաջընթաց, սակայն զգուշացրել է, որ եթե մոտ ժամանակում համաձայնություն չլինի, և եթե Հորմուզի նեղուցը բաց չլինի, ապա ԱՄՆ-ը հարվածներ կհասցնի Իրանի էլեկտրաէներգիայի արտադրության օբյեկտներին, նավթահորերին և Խարգ կղզուն։
Թրամփը նշել է նաև, որ թիրախ կարող են դառնալ նույնիսկ աղազերծման գործարանները, որոնք, նրա խոսքով, մինչ այժմ «դիտավորյալ չեն թիրախավորվել»։
Նրա խոսքով՝ այդ քայլերը կլինեն պատասխան Իրանի նախկին իշխանության «47-ամյա ահաբեկչական կառավարման» ընթացքում ամերիկացի զինծառայողների և այլ անձանց սպանությունների համար։
Նմանատիպ հոդվածներ
Էրդողանը զգուշացնող հայտարարություն է արել
Իրանի վրա հարձակումների և պատասխան հարվածների ֆոնին Թուրքիան շարունակում է զգոն լինել և կոշտ արձագանքել իր օդային տարածք...
Թրամփը կոչով դիմել է Իրանին և զգուշացնող հայտարարություն արել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Իրանին շտապել և լուրջ վերաբերվել Միացյալ Նահանգների հետ հակամարտությանը վերջ դնելու...
Սա լուրջ առաջարկ էր, մեծ զիջում. Արաղչի
Հարստացված ուրանից հրաժարվելը ԱՄՆ-ի հետ Իրանի բանակցած գործարքի տարրերից մեկն էր. CBS News-ին տված հարցազրույցում հայտար...
Իրանում հայ համայնքն առաջին զոհն ունի. Արամ Շահնազարյան
Իրանում լույս տեսնող «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանը «Փաստինֆո»-ին տեղեկացրել է, որ մարտի 26-ին իր աշխ...