ՔՊ-ում կասկածները խորանում են. ինչ են իրականում ստորագրել Վաշինգտոնում․ «Հրապարակ»
««Զանգեզուրի միջանցքի», Հայաստանը կապիտուլացնելու մասին Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները խժդժություններ են մտցրել նաեւ իշխող թիմում։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը:
Ըստ թերթի ՔՊ վերնախավը դժգոհել է՝ նման հայտարարություններից հետո ինչպե՞ս մարդկանց ասեն, որ խաղաղություն են հաստատել, եկեք՝ մեզ ընտրեք: Ինչպե՞ս հավատացնեն, որ վաշինգտոնյան համաձայնագրով խաղաղություն են բերել։
Նրանց հանգստացրել են, թե Ալիեւն իր ներքին լսարանի համար է այդ հայտարարություններն անում: Սակայն այդ հավաստիացումներից հետո էլ ՔՊ-ում խոսակցությունները չեն դադարել։
Շարքերը տարբեր վարկածներ են քննարկում: Ոմանք կասկածում են, որ իրականում այլ փաստաթուղթ է կնքվել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, պարզապես Ալիեւը թույլ է տվել, որ Փաշինյանը դա ներկայացնի իբրեւ խաղաղության համաձայնագիր եւ դրանով գնա ընտրության, քանի որ երեւի Նիկոլից շատ է ուզում, որ ՔՊ-ն վերարտադրվի, որ դրանից հետո իր բոլոր ծրագրերը կամաց-կամաց իրականություն դառնան: Իսկ թե ինչու է այդ դեպքում նման հայտարարություններով փչացնում Փաշինյանի ռեյտինգը, ՔՊ-ում դրա բացատրությունն էլ են գտել` շանտաժ է անում, որ հետո ավելին ստանա:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
Նմանատիպ հոդվածներ
«Շատ մի՛ բզբզացեք, որ մյուս գերիներն էլ վերադառնան»․ ՔՊ պատգամավոր
Այս պահին իշխանությունը շարունակում է մյուս գերիներին վերադարձնելու աշխատանքները։ Անհրաժեշտ գործողություններն իրականացվո...
Պատրաստ են Առուշանյանի համար 80 միլիոնից սկսած գրավ վճարել
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի Երևանի նստավայրում այսօր քննում են Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի խափանման միջոցի հա...
Եվրոպացի առաջնորդները սկսել են բողոքել Թրամփից
Եվրոպացի առաջնորդները հաճախ անտեղյակ են մնում Ուկրաինայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից իրականացվող խաղաղության գործ...
Կկրճատվեն «Զինապահ» վճարները՝ առողջապահական բեռը թեթևացնելու համար
Առողջապահական համընդհանուր ապահովագրության վճարների բեռը թեթևացնելու նպատակով նախատեսվում է «Զինապահ» հիմնադրամին ուղղվո...