Պատրաստ են Առուշանյանի համար 80 միլիոնից սկսած գրավ վճարել
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի Երևանի նստավայրում այսօր քննում են Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի խափանման միջոցի հարցը։ Նշենք, որ նիստը նախագահում է դատավոր Ռուբիկ Մխիթարյանը։ Դատարանի բակում ակցիա է` ի աջակցություն Առուշանյանի։
Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Առաջին ատյանի դատարանում միջնորդություն էին ներկայացրել, որպեսզի Առուշանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը գրավով փոխարինվի։ Միջնորդությունն Առաջին ատյանի դատարանը մերժել էր, և այսօր Վերաքննիչը պետք է քննի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը։
«Նշել ենք, որ պատրաստ ենք վճարել 80 միլիոնից սկսած, որպեսզի Առուշանյանն ազատության մեջ գտնվի»,–ասաց Ալեքսանյանը։
Նա հավելեց, որ բողոքարկման համար որպես հիմք են նշել այն, որ պետության կողմից նշված պատճառը` քննությանը խոչընդոտելու առնչությամբ, էապես նվազել է։ Սա, ըստ պաշտպանի, պայմանավորված է գործով ցուցմունք տված անձի` Լուսինե Ավետյանի` դատարանում արդեն իսկ հարցաքննված լինելու հանգամանքով։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, որը նույնպես դատարանի բակում էր` ի աջակցություն Առուշանյանի, լրագրողների հետ զրույցում նշեց, որ նիստը նախագահող դատավորից որևէ ակնկալիք չունի։ «Վերջին տարիների մեր դաժան փորձը ցույց է տվել, թե որ դատավորները համարձակություն ունեն իրենց գործ անելու և ովքեր են, որ ենթարկվում են իշխանությունների ցանկություններին։ Այդ առումով այսօրվա դատից մեծ ակնկալիք չունենք»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի (ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը), 149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի (պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացումը) և 154.2-րդ հոդվածի 3-րդ մասի (քվեարկության գաղտնիությունը խախտելը) հատկանիշներով։
Այս քրեական գործին միացվել է մեկ այլ քրեական գործ, որով Առուշանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը՝ 2 մլն դրամի չափով։
Առուշ Առուշանյանը կալանավորված է 2021 թվականի հուլիսի 16-ից։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն՝ ադրբեջանցի դիվերսանտների՝ Սոթք ներթափանցման լուրերի մասին
Քիչ առաջ լրատվականներում տեղեկություն տարածվեց, որ ադրբեջանական դիվերսիոն խումբ է ներթափանցել Սոթքի հանքավայրի հար...
Ով է «Գոլդեն փելես»-ի նոր սեփականատերը․ Aravot
Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն փելիս» հյուրանոցային համալիրը 5 մլրդ դրամով ձեռք է բերել «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն։ &nb...
Անպատասխանատու․ Ուզբեկստանից մեկնաբանել են Լուկաշենկոյի վերջին հայտարարությունները
Պաշտոնական Տաշքենդը քննադատում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերջին հայտարարությունները, որոնց համաձայն՝ առ...
Կմիանա նաև Հայաստանը՝ տարբերակ չունի․ Լուկաշենկո
Հետխորհրդային տարածքի երկրների մեծ մասի միավորումը հավաքական անվտանգության և տնտեսական ինտեգրման վրա շեշտադրմամբ սերտ դա...