«Շատ մի՛ բզբզացեք, որ մյուս գերիներն էլ վերադառնան»․ ՔՊ պատգամավոր
Այս պահին իշխանությունը շարունակում է մյուս գերիներին վերադարձնելու աշխատանքները։ Անհրաժեշտ գործողություններն իրականացվում են, բանակցություններ են գնում, որ մնացածին էլ բերենք։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։
«Երկուստեք հայտարարություն եղավ, չէ՞, ուրեմն այդ մարդիկ էլ բանակցություններ են տանում՝ Կառավարության մակարդակով»,- ասել է պատգամավորը՝ պատասխանելով լրատվամիջոցի այն հարցին, թե կոնկրետ ովքեր են բանակցում։
Հարցին՝ կոնկրետ քանի հայ գերի է պահվում Ադրբեջանում, վերջինս պատասխանեց, որ տեղյակ չէ։
Դիտարկմանը՝ համարժե՞ք էր ՀՀ-ում մարդ սպանած ադրբեջանցի զինծառայողին, ով ցմահ ազատազրկման էր դատապարտվել, Ադրբեջան վերադարձնելը, վերջինս արձագանքել է․ «Հիմա բզբզում եք՝ համարժեք էր, համարժեք չէր։ Հիմա 32-ին բերել ենք, 2-ին էլ փոխարենը տվել ենք, թողե՛ք, էդ մարդիկ հանգիստ մնան։ Շատ մի՛ բզբզացեք, որ մյուս գերիներն էլ վերադառնան»։
Նմանատիպ հոդվածներ
Մակրոնը Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալը որակել է խիզախություն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 75-ամյակին նվիրված երեկոյին անդրադարձ...
Հայաստանը պատրաստվո՞ւմ է դուրս գալ ՀԱՊԿ–ից. ՌԴ դեսպանը պատասխանել է
Թեև ՀՀ ներկայացուցիչները չեն մասնակցում կազմակերպության նիստերին, Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ Հավաքական անվտ...
Ադրբեջանը փորձում է ձգձգել խաղաղության գործընթացը․ ՀՀ ԱԳՆ-ն՝ այսօր սահմանին տեղի ունեցածի մասին
Դեկտեմբերի 4-ին ՀՀ Վայոց Ձորի մարզի ուղղությամբ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին Ադրբեջանի ԶՈւ դիպուկահարի կրակոցից մա...
Փաշինյանը մեկնել է Ռուսաստան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի ա...