Բուլղարիան նախատեսում է դադարեցնել Ռուսաստանից գազի գնումը

Բուլղարիան նախատեսում է դադարեցնել ռուսական գազի գնումը մինչև 2027 թվականի վերջը, ինչը փաստացի կնշանակի Հունգարիա և Սլովակիա տարանցման դադարեցում, հայտարարել է Բուլղարիայի էներգետիկայի նախարար Ժեչո Ստանկովը։


«Որպես ԵՄ անդամ՝ Բուլղարիան իր գործողությունները համապատասխանեցնում է եվրոպական օրենսդրությանը և քաղաքականությանը, ներառյալ ռուսական էներգետիկ ռեսուրսների փուլային դուրսբերումը մինչև 2027 թվականի վերջը», - ասել է նա եվրոպական Politico հրատարակությանը տված հարցազրույցում։


Նախարարը ակնկալում է, որ մինչև 2028 թվականի հունվարի 1-ը «ռուսական գազի սպառումը Եվրոպայում լիովին կվերացվի»։ Նա հավելել է, որ «Հունգարիան և Սլովակիան էներգետիկ անվտանգության հետ կապված խնդիրներ չեն ունենա», քանի որ նրանք կկարողանան գտնել գազի գնման այլընտրանքային ուղիներ։


Ստանիկովը նաև նշել է, որ իր երկիրը խորհրդակցում է հարևան երկրների հետ «Բուլղարիայի միջոցով ամերիկյան հեղուկացված բնական գազի մատակարարման երկարաժամկետ պայմանագրերի համատեղ մրցույթներ անցկացնելու հնարավորության վերաբերյալ», հնարավոր սխեմա, որը կսկսվի «հաջորդ տարվանից սկսած»։

Քաղաքականություն