Հայտնի է, թե որն է լինելու ՆԱՏՕ-ի նոր ռազմավարությունը․ Բլինկենը մանրամասնել է

ՆԱՏՕ-ի նոր ռազմավարությունը կներառի նաև Ռուսաստանի զսպումը։ Այս մասին  ասել է պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, փոխանցում է Ռիա Նովոստին։
Բլինկենը Բեռլինում՝ ՆԱՏՕ-ի նախարարների հանդիպման շրջանակում,  հայտնել է, որ դաշինքի նոր ռազմավարությունը կմշակվի և կքննարկվի հունիսին՝ Մադրիդում կայանալիք գագաթնաժողովում։ Նա ընդգծել է, որ ռազմավարության հիմքում ընկած է պաշտպանությունն ու զսպումը։
«Եվ դա ներառում է պաշտպանվել և զսպել ռուսական ագրեսիայից: Կարծում եմ, որ դա ամբողջությամբ կարտացոլվի ռազմավարական հայեցակարգում», - ասել է Բլինկենը:

Քաղաքականություն