Տարածաշրջանը և ամբողջ աշխարհը գցել է պատերազմի կրակի մեջ․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարությամբ է հանդես եկել Անկարայում կայացած կաբինետի նիստից հետո։ Իր ելույթում պետության ղեկավարն անդրադարձել է սոցիալական, տնտեսական, միջազգային և ներքին քաղաքականության լայն շրջանակի հարցերի։
«Չնայած Իսրայելի կողմից այն խոչընդոտելու փորձերին, 80-րդ Գլխավոր ասամբլեան նշանավորվեց պաղեստինյան հարցով»,- ասել է նա։
Էրդողանի խոսքով՝ բացառությամբ մի քանի երկրի, գործնականում ոչ ոք չի ցանկանում հանդիպել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին կամ լուսանկարվել նրա հետ։
Նախագահը նշել է, որ գործնականում բոլորը համաձայն են, որ կոռուպցիոն հետաքննությունների պատճառով հուսահատ վիճակում գտնվող Նեթանյահուն տարածաշրջանը և ամբողջ աշխարհը մղել է պատերազմի կրակի մեջ՝ իր դիրքերը պահպանելու համար։
«Մենք շատ ուրախ ենք, որ Պաղեստինը ճանաչող երկրների թիվը հասել է 158-ի. Թուրքիան արդյունավետորեն ղեկավարել է այս պայքարը։ Մենք ամուր կանգնած ենք պաղեստինյան ժողովրդի կողքին, երբ նրանք պաշտպանում են իրենց հողը, ազատությունը և պատիվը։ Ես հավատում եմ, որ մոտ ապագայում մենք կտեսնենք դրական արդյունքներ պարոն Թրամփի հետ մեր հանդիպումից»,- ասել է Էրդողանը՝ մեկնաբանելով ԱՄՆ կատարած իր այցի և բարձր մակարդակի բանակցությունների արդյունքները։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուբեն Վարդանյանը հերքում է ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրությունը
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հերքում է ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, որ...
Ավելի ցավոտ որոշումներ պետք է կայացվեն․ Դմիտրի Պեսկով
Կիևի ռեժիմը ստիպված կլինի կայացնել ավելի ցավոտ որոշումներ, ինչը նրան հիստերիայի մեջ է գցում։ Այս մասին «Վեստի» լրատ...
Իշխանական պատգամավորները կառավարության ճնշման արդյունքում դեմ քվեարկեցին նախագծին. Մարուքյան
Խորհրդարանն այսօր չի ընդունվել «Լուսավոր Հայաստան»-ի առաջարկած՝ երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողներին հա...
Հռոմի Պապը քննադատել է ԱՄՆ-ում ներգաղթյալների նկատմամբ «անմարդկային» վերաբերմունքը. Reuters
Հռոմի Լևոն XIV Պապը խիստ քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներգաղթային քաղաքականությունը՝ կասկածի տակ դնելով դրա համ...