Իշխանական պատգամավորները կառավարության ճնշման արդյունքում դեմ քվեարկեցին նախագծին. Մարուքյան
Խորհրդարանն այսօր չի ընդունվել «Լուսավոր Հայաստան»-ի առաջարկած՝ երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողներին համարժեք փոխհատուցում տալու մասին հարցը: Դրան անդրադարձել է այդ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
««Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ էր դրել մի նախագիծ, որով առաջարկում էինք, հատուցում վճարել նաև մարտական գործողությունների ժամանակ 3-րդ խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողներին։
Օրենքի նախագիծը մանրակրկիտ քննարկվել է Կառավարության, ԿԲ և Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ներկայացուցիչների հետ։ Մեր կողմից ներկայացված փաստարկներին գրեթե չբերեցին հակափաստարկներ, ինչի արդյունքում ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովը նախագծին տվեց դրական եզրակացություն։
Չնայած, նշված դրական եզրակացությանը իշխանական պատգամավորները կառավարության ճնշման արդյունքում դեմ քվեարկեցին այս կարևոր նախագծին:
Հ.Գ. Շնորհակալ եմ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի մեր գործընկերներին շահագրգիռ քննարկման և դրական եզրակացության համար»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարուքյանը։
Նմանատիպ հոդվածներ
Կոշ համայնքի ղեկավարի հետ կապված անձինք ուղղորդել են ընտրողներին. «Անկախ դիտորդ»
Դեկտեմբերի 8-ին ՀՀ մի շարք համայնքներում տեղի են ունեցել համայնքապետի և ավագանու հերթական և արտահերթ ընտրություններ: ՏԻՄ...
Կենտրոնում նոր դիզայնով աղբամաններ են տեղադրվում․ Հակոբ Կարապետյան
Կենտրոնում նոր դիզայնով նոր աղբամաններ են տեղադրվում։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը՝ Հանրապետության Հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառումների մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքի ուղիղ եթերում խոսեց Հանրապետության Հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառում...
Մութ ամպեր՝ Ռուբեն Հայրապետյանի գլխին․ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դ...