«Խելացի» սարքավորումներն օգտագործելու սահմանափակումներ՝ Երևանի դպրոցներում. քաղաքապետարան
Երևանի ենթակայությամբ գործող դպրոցներում ուսումնական գործընթացի արդյունավետությունը խթանելու և դպրոցում բարոյահոգեբանական առողջ միջավայրի ձևավորմանը նպաստելու նպատակով Երևանի քաղաքապետի առաջարկությամբ նախատեսվում է սահմանափակել խելացի սարքավորումների՝ հեռախոսների, ժամացույցների, պլանշետների օգտագործումը: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
«Աշխարհի փորձը շատ հստակ է․ Անգլիայում, երբ դպրոցներն արգելեցին բջջայինները, աշակերտների քննության արդյունքներն աճեցին միջինը 6%-ով, իսկ թույլ առաջադիմություն ունեցողների մոտ՝ 14%-ով։
Նորվեգիայում բջջայինի արգելքը ոչ միայն բարելավեց աշակերտների գնահատականները, այլ նաև նվազեց հոգեբանական օգնության կարիքը։ Ֆրանսիայի դպրոցներում բջջայինների արգելքից հետո արձանագրվեց ավելի քիչ բուլինգ և կիբերբուլինգ, իսկ երեխաները դասամիջոցներին ավելի շատ սկսեցին խաղալ ու շփվել։
Ուսուցիչները նշում են, որ դասերը դառնում են ավելի արդյունավետ, ծնողները՝ որ երեխաները դպրոցում ավելի հանգիստ ու կենտրոնացած են։ Իսկ շատ աշակերտներն ասում են, որ ավելի շատ են շփվում իրար հետ։ Մենք էլ ուզում ենք Երևանում ստեղծել դպրոցական միջավայր, որտեղ երեխաները կսովորեն առանց ավելորդ խանգարումների, կունենան իրական ընկերական կապեր ու կզգան, որ դպրոցը գիտելիքի և վստահության տարածք է,- ասված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ՊՆ-ն` Արցախում ստեղծված իրավիճակի մասին
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հերթական տեղեկագիրն է հրապարակել Արցախում ռուս խաղաղապահների պատասխա...
Օգոստոսի 4-ին տարբեր ուղղություններով անվճար գնացքներ կլինեն
Երկաթուղայինների օրվա կապակցությամբ ՀՀ-ում ներհանրապետական ուղղությունների գնացքներն անվճար կերթևեկեն։Օգոստոսի 4-ին բոլո...
Ժողովուրդն ի վիճակի չէ ապրել, մեր վարած-ցանած հողերը մնացել են թշնամուն. Արավուսի նախկին գյուղապետ. «Փաստինֆո»
Սյունիքի մարզի Արավուս գյուղի բնակիչներին կառավարությունից ո՛չ ցորեն են ստացել, ո՛չ էլ վառելիք։ «Փաստինֆո»-ի հետ զրույցո...
Ինչ վիճակում են գազատարին բախված մեքենայի վարորդն ու տուժած հրշեջը. մանրամասներ
Երեւանի Արտաշիսյան փողոցի սկզբնամասում երեկ՝ հունվարի 13–ին, հրդեհի բռնկմամբ տեղի ունեցած ՃՏՊ–ի հետեւանքով Այրվածք...