Ինչ վիճակում են գազատարին բախված մեքենայի վարորդն ու տուժած հրշեջը. մանրամասներ
Երեւանի Արտաշիսյան փողոցի սկզբնամասում երեկ՝ հունվարի 13–ին, հրդեհի բռնկմամբ տեղի ունեցած ՃՏՊ–ի հետեւանքով Այրվածքաբանության ազգային կենտրոն տեղափոխված վարորդի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց կենտրոնի բուժգծով փոխտնօրեն Կարինե Բաբայանը։
«Այրվածքային շոկով եւ շնչուղիների այրվածքներով պացիենտը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Ամեն ինչ արվում է նրա առողջական վիճակի կայունացման համար։ Ստացած այրվածքները 2–րդ, 3–րդ, 4–րդ կարգի են»,– ասաց Կարինե Բաբայանը։
Նշենք, որ հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս տուժել էր նաեւ հրշեջ-փրկարար Է․ Մ․-ն։ Արտակարգ իրավիճակների նախարարությունից մեզ տեղեկացրին, որ նա ծխահարվել էր, այսօր դուրս է գրվելու հիվանդանոցից։
Հիշեցնենք՝ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1945 թ․) դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել Արտաշիսյան փողոցի թիվ 44/4 շենքին հարակից գազատար խողովակին, ինչի հետեւանքով տեղի էր ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։
Փրկարարներն իրականացրել են տարահանման աշխատանքներ։
Այրվել են հարակից շենքի բնակարանների պատուհանները և 9 պատշգամբում՝ կենցաղային իրեր:
Նմանատիպ հոդվածներ
«Անպիտան» հրթիռներ գնելու համար չէ, որ Տոնոյանը կալանավորված է. փաստաբանական խմբի հայտարարությունը
«1/ Ինչպես հայտնել ենք նախկինում, մեր կողմից միջնորդություն էր ներկայացվել քննիչին՝ քրեական գործով Դավիթ Տոնոյանի...
ՀՐԱՏԱՊ. «Նորաբակի ուղղությամբ ինտենսիվ կրակում են, ունենք վիրավորներ». Նորաբակի համայնքապետ
Թելեգրամյան ալիքները տեղեկություն են տարածում, որ հայ-ադրբեջանական սահմանին այս պահին ևս ինտենսիվ կրակոցները շարունակում...
ՀՐԱՏԱՊ. Հայկական կողմը վիրավոր ունի. ՊՆ
Հունվարի 11-ին, ժամը 15։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին...
Պարզաբանում՝ ինչ աշխատանքներ են ռուս սահմանապահները տանում Մեղրի-Ագարակ ճանապարհին, ինչի համար է դա արվում
Ինչպես արդեն հայտնել էինք, Auroranews-ը ահազանգ էր ստացել Մեղրիի բնակիչներից։ Վերջիններս նշել էին, որ Մեղրի-Ագարակ...