Վերահսկում ենք Գազա քաղաքի կեսից ավելին. Իսրայել
Իսրայելի պաշտպանության բանակը վերահսկում է Գազա քաղաքի կեսից ավելին: Այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին: Walla հրատարակության տվյալներով՝ էմայրաքաղաքն արդեն լքել են ավելի քան 800 հազար պաղեստինցիներ. նրանք շարժվել են դեպի հարավ: Ավելի քան 200 հազար մարդ շարունակում է մնալ քաղաքում։ Իսրայելական բանակի հրամանատարությունը գոհ է տարհանման արդյունքներից, որն անհրաժեշտ է Գազայի խորքերը շարժվելու համար, նշում է պարբերականը:
ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայությունը հայտնել է, որ զինվորականները շարունակում են ընդլայնել գործողությունները քաղաքի շրջանում, ինչպես նաև շարունակում են ավիահարվածներ հասցնել «ՀԱՄԱՍ» - ի զինյալների հավաքման վայրերին և շարժման «ընդհատակյա ենթակառուցվածքին»: Ընդամենը մեկ օրում գրոհել են ավելի քան 120 օբյեկտ։ Բանակում նաև հայտնել են, որ զինծառայողները վնասազերծել են պայթուցիկ սարքեր, որոնք տեղակայվել են այդ շրջանում։
Գազան գրավելու Իսրայելի գործողությունը կոչվում է «Գեդեոնի կառքը»։ Բանակը ցանկանում է ոչնչացնել ՀԱՄԱՍ- ի ենթակառուցվածքները և շրջապատել գրոհայիններին։ Սեպտեմբերի 19-ին ՑԱԽԱԼ-ը հայտնել էր, որ քաղաքից տարհանվել է քաղաքի 480 հազար բնակիչ:






























