Ես շատ զայրացած եմ. Թրամփը` Ուկրաինայի կողմից «Դրուժբա» նավթամուղի հրթիռակոծության մասին
Հունգարական լրատվամիջոցները հրապարակել են Թրամփի պատասխանը Վիկտոր Օրբանին, որում ԱՄՆ նախագահը գրում է, որ շատ զայրացած է Ուկրաինայի կողմից «Դրուժբա» նավթամուղի հրթիռակոծության համար։
Վիկտոր Օրբանը գրել է, որ հինգ օր առաջ, մինչ նախագահներ Թրամփի և Պուտինի հանդիպումը, Ուկրաինան անօդաչու թռչող սարքերով հարվածներ էր հասցրել Ռուսաստանի «Դրուժբա» նավթամուղի վրա։
«Այս խողովակաշարը մատակարարում է Հունգարիային և Սլովակիային՝ երկու երկրների, որոնք չունեն հում նավթի ներմուծման այլ աղբյուրներ։ Հունգարիան աջակցում է Ուկրաինային էլեկտրաէներգիայով և բենզինով, և ի պատասխան՝ Ուկրաինան ռմբակոծում է այն խողովակաշարը, որը մեզ նավթ է մատակարարում։ Չափազանց անբարյացակամ քայլ։ Մենք մաղթում ենք հաջողություններ նախագահ Թրամփին՝ խաղաղության հասնելու նրա ձգտումներում»,- գրել է Օրբանը Թրամփին, որին ԱՄՆ նախագահը կտրուկ և կարճ է արձագանքել։
«Ես չեմ սիրում լսել այսպիսի բաներ։ Ես շատ զայրացած եմ։ Փոխանցեք սա Սլովակիային։ Դու իմ մեծ ընկերն ես»,- արձագանքել է ԱՄՆ առաջնորդը։
Նշենք, որ այս նավթամուղից են կախված Հունգարիան և Սլովակիան, և սա երկիր մտնող միակ խողովակաշարն է։
Նմանատիպ հոդվածներ
Սամվել Կարապետյանին աջակցող հավաքին մասնակցող քաղաքացիներին գումար են առաջարկել. կա 3 մեղադրյալ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է 2025 թվականի հուլիսի 4-ին Երևանում կազմակերպված հավա...
Դուք փախաք իշխանությունից. Փաշինյանը` Լևոն Տեր–Պետրոսյանին
Հարգելի Լևոն Տեր–Պետրոսյան․ 1996–ին Դուք փախաք ընտրությունների արդյունքների հետ առերեսվելուց, 1998–ին Դուք փախաք իշխանու...
Փաստաբանը` Սամվել Կարապետյանի գործի մասին
2025 թվականի օգոստոսի 18-ին ներկայացրել էինք հատուկ վերանայման բողոք Սամվել Կարապետյանի ակնհայտ ապօրինի կալանքի երկարաձգ...
Խուդաթյանը պատասխանել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերյալ թուրք նախարարի հայտարարությանը
Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն արձագանքել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակա...