ԱՄՆ–ն՝ Նիգերում ռազմական միջամտության մասին
Ամերիկյան իշխանությունները Նիգերում ռազմական միջամտությունը համարում են վերջին միջոց՝ իրավիճակը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու բոլոր փորձերից հետո։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը։
«ECOWAS-ը (Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական համայնք) հստակ նշել է, որ ռազմական միջամտությունը պետք է լինի վերջին միջոցը», - ասել է Պատելը:
Նա մանրամասնել է, որ Վաշինգտոնը կենտրոնացած է դիվանագիտական լուծման հասնելու վրա։ Պետքարտուղարության խոսնակն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները սերտ կապի մեջ է ECOWAS-ի հետ և ձգտում է իրավիճակի խաղաղ կարգավորմանը։
Le Figaro թերթի տվյալներով՝ այժմ Նիգերում մոտ 1300 ամերիկացի զինվորական կա։ Զինվորները կենտրոնացած են երկրի հյուսիսային մասում գտնվող Նիամի և Ագադեսի հենակետերում: Ագադեսի բազան ԱՄՆ-ի համար ռազմավարական նշանակություն ունի, քանի որ այնտեղ տեղակայված է անօդաչու թռչող սարքերի թռիչքուղի և Հյուսիսարևմտյան Աֆրիկայի դիտորդական կենտրոն:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ԶՈւ–ն կրակ է բացել Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ. կա վիրավոր. ՀՀ ՊՆ
Օգոստոսի 14-ին` ժամը 19։50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայ...
Ադրբեջանը հենք է պատրաստում հետագա սադրանքների համար. Արցախի ՊԲ
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները օգոստոսի 16-ին ժամը 19:40-ի սահմաններում ա...
ՀՀ ՊՆ–ն՝ ադրբեջանական կողմի ապատեղեկատվության մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հ...
Հակառակորդի կրակոցից զինծառայողի զոհվելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ
2023 թվականի օգոստոսի 21-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողը, ռասսայական,...