Հայտնաբերվել է шտրճանակ, թմրամիջոց. Նոր մանրամասներ Արաքս գյուղում 39-ամյա տղամարդու սպանությունից

Արմավիրի մարզի Արաքս գյուղում նախօրեին կատարված սպանության պատճառ է դարձել շանը հայհոյելը։ Լրատվամիջոցներին փոխնցել են ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 19։00-ի սահմաններում, իր շանը հայհոյելու հարցի շուրջ Արաքսի 33-ամյա բնակիչը վիճաբանել է համագյուղացիների հետ, ինչի ընթացքում իր մոտ գտնվող դանակով հարվածել է մի անձի՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Ապա նաև ինքնաձիգից կրակոցներ է արձակել ներկաների ուղղությամբ, ինչի ընթացքում 39-ամյա Մասիս Ասատրյանը ստացել է հրազենային վնասվածք, տեղափոխվել Վաղարշապատի հիվանդանոց և գիտակցության չգալով՝ մահացել։


«Դեպքից կարճ ժամանակ անց ոստիկանության ծառայողները հայտնաբերել են Արաքսի 33-ամյա բնակչին, սպանություն կատարելու և մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով ձերբակալել և տեղափոխվել համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մետաղյա խողովակ և մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով լցված կաթուցիչ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ»,- հայտնում են ոստիկանությունից։


Ոստիկանությունից նաև հայտնում են, որ նշված անձն այլ հանցավոր արարքներ կատարելու համար նախկինում ևս դատապարտվել է։ Նրա՝ ազատության մեջ գտնվելու ընթացքում ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել ապօրինի զենք զինամթերք պահելու վերաբերյալ, որի շրջանակներում ստուգայցեր են կատարվել, սակայն նրա տանը զենք չի հայտնաբերվել։

Քաղաքականություն