ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մերձմոսկովյան «Բերտա» ապաստարանում 30 շուն ողջ-ողջ այրվել է

Մերձմոսկովյան «Բերտա» ապաստարանում 30 շուն ողջ-ողջ այրվել է:  Նախնական տվյալներով՝ հրդեհը բռնկվել է գազի բալոնների պայթյունից։

Կրակը սկսել է տարածվել այն բանից հետո, երբ պահակը փորձել է ընթրիք պատրաստել վառարանի վրա։ Հրդեհը նկատելուց հետո տղամարդը շտապել է փրկել կենդանիներին, սակայն չի հասցրել։ 

 

Հաղորդվում է, որ մինչ հրդեհն էլ կենդանիները սարսափելի պայմաններում են ապրել և հազվադեպ են կերակրվել։ 

 

Ակտիվիստները Շչելկովոյի ոստիկանությունից խնդրել են ստուգում անցկացնել՝ հասկանալու, թե ինչ պայմանաներում են գտնվել կենդանիները և արդյո՞ք հրդեհը դիտավորյալ չի եղել։ 

Քաղաքականություն