Թրամփը զորքեր է տեղակայում ԱՄՆ քաղաքներից մեկում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զորքեր է տեղակայում Պորտլենդում:


«Հայրենիքի անվտանգության նախարար Քրիստի Նոեմի խնդրանքով ես հանձնարարում եմ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթին տրամադրել բոլոր անհրաժեշտ զորքերը՝ պատերազմից ավերված Պորտլենդը և մեր Իմգրացիոն և մաքսային ծառայության ցանկացած հաստատություն պաշտպանելու համար՝ Անտիֆայի և այլ ներքին ահաբեկիչների կողմից հարձակման սպառնալիքի տակ:


Ես նաև թույլատրում եմ ուժի կիրառումը անհրաժեշտության դեպքում: Շնորհակալություն եմ հայտնում այս հարցի նկատմամբ ձեր ուշադրության համար»,- գրել է ԱՄՆ նախագահը Truth Social սոցիալական ցանցում:


Նշենք, որ Պորտլենդում են ապրում են «Անտիֆա» շարժման մեծ թվով կողմնակիցներ, այդ թվում՝ ձախակողմյան և ծայրահեղ ձախ հայացքներ ունեցողներ։


Ավելի վաղ Թրամփը գործադիր հրամանագիր էր ստորագրել, որով «Անտիֆան» ճանաչվել է որպես ահաբեկչական կազմակերպություն։


Քաղաքականություն