Պարզաբանում` ինչու է Երևան թռչող ինքնաթիռը իջել Սամարայում

Red Wings ավիաընկերությունը հանդես է եկել պաշտոնական մեկնաբանությամբ Սամարայում Նիժնի Նովգորոդ-Երևան չվերթի ինքնաթիռի վայրէջքի կապակցությամբ, փոխանցում է «Sputnik Արմենիա»-ն։


«Red Wings ավիաընկերության օդանավի անձնակազմը որոշում է կայացրել վայրէջք կատարել Սամարայում՝ համակարգի ցուցման պատճառով, որը վերահսկում է երեք հիդրոհամակարգերից մեկի աշխատանքը, որոնցով հագեցած է ինքնաթիռը։ Վայրէջքն անցել է բնականոն հունով, ուղևորները ճանապարհը շարունակել են պահեստային օդանավով և արդեն վայրէջք են կատարել Երևանում: Ուղևորներին խնդրում ենք ըմբռնումով մոտենալ ուշացման պատճառին։ Անվտանգությունը Red Wings-ի բացարձակ գերակայությունն է», – ասել են ավիաընկերությունից։


Ավելի վաղ հաղորդվել էր, որ Red Wings ավիաընկերության ինքնաթիռը, որն իրականացնում էր WZ-1347 չվերթը Նիժնի Նովգորոդ-Երևան երթուղով, վայրէջք է կատարել Սամարայի օդանավակայանում «տեխնիկական անսարքության պատճառով»:


Հայկական ԶԼՄ-ների տվյալներով՝ որոշ ուղևորների ինքնազգացողությունը վատացել է։ Մինչ բժիշկների ժամանումը տուժածներին առաջին օգնություն է ցուցաբերել ինքնաթիռում գտնվող բժիշկը։

Քաղաքականություն