Տուրիստական կազմակերպության տնօրենը կալանավորվել է` հափշտակություններ կազմակերպելու համար. փաստաբան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««Դավինչի» տուրիստական գործակալության տնօրեն Գրիգոր Սարգսյանը դատարանի որոշմամբ կալանավորվել է 2 ամիս ժամկետով, հափշտակություններին կազմակերպության մյուս աշխատակիցների ակնհայտ մասնակցության վերաբերյալ փաստական տվյալները դեռևս գտնվում են ստուգման փուլում»։
 

Հիշեցնենք, որ երկար ժամանակ է ինչ մարդիկ համացանցում և տարբեր շրջանակներում խոսում և պատմում են տվյալ կազմակերպության խարդախությունների մասին: Մասնավորապես նշվում է, որ տուրիստական գործակալությունը մարդկանցից հափշտակում է մեծ գումարներ` նրանց հանգիստը կամզակերպելու համար, սակայն հաճախորդները ոչինչ չեն ստանում:
 

«Դավինչի» տուրիստական գործակալության հանցավոր գործունեությունից տուժողների թիվն այս պահին արդեն գերազանցել է 120-ը, իսկ հափշտակված ընդհանուր գումարը՝ 100 միլիոն ՀՀ դրամը, թեև կան քաղաքացիներ,ովքեր դեռ ոստիկանությանը չեն դիմել։