Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. Սեյրան Օհանյան

Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ։ Այս մասին այսօր՝ 44–օրյա պատերազմի 5–րդ տարելիցին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։


«ՀՀ Զինված ուժերն ու Արցախի պաշտպանության բանակն ունեցել են այնպիսի իրավիճակ, որ ի վիճակի էին հասնել հաջողությունների, եթե չհաղթել էլ, ապա իրենց առջեւ դրված խնդիրը պաշտպանությունում իրականացնել, մանավանդ այն հատվածում, որտեղ հակառակորդը մեկ արահետով մխրճվել եւ հասել էր Շուշի եւ ՀՀ սահմաններ։ Իսկ Հայաստանի իշխանությունները վատնեցին տարիների ընթացքում կուտակված բանակցային ռեսուրսները, ինչը հանգեցրեց Լեռնային Ղարաբաղի կորստին։ 2019 թվականին մերժեց միջնորդական առաջարկները և իր անհասկանալի հայտարարություններով արագացրեց 44-օրյա պատերազմը»,– ասել էՍեյրան Օհանյանը։


Պաշտպանության նախարարի կարծիքով, Ադրբեջանն իր գործողություններով ավելի է սրել հակամարտությունը, իսկ տեղի ունեցածի պատասխանատուն Հայաստանի իշխանություններն են։

Քաղաքականություն