Քաղաքականություն
«3+3» ձևաչափը կարևոր հարթակ է Ռուսաստանի հետ ավանդական երկխոսությունը զարգացնելու համար. Փաշինյան
Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ, ռազմավարական գործընկերություն՝ Չինաստանի հետ, քաղաքական և առևտրատնտեսական հարաբերություններ ունենք Հնդկաստանի հետ։ Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Իրանի և Վրաստանի հետ մեր երկխոսությունն ու եղբայրությունն ավելի տեսանելի է դառնում, որոնք չափազանց կարևոր են Հարավային Կովկասը խաղաղ, կայուն և զարգացող միջավայր տեսնելու համար։
Կարևորում եմ «3+3» ձևաչափը, որը կարևոր հարթակ է նաև Ռուսաստանի հետ ավանդական երկխոսությունը զարգացնելու համար, թեև երկկողմ ձևաչափով ակտիվ շփումներ ունենք»,- ասել է Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող ԱՄՆ-ում գտնվող առանձնատունը կբռնագրավվի և ամենաբարձր շուկայական արժեքով կվաճառվի
Mariam Z.
ԱՄՆ սենատը հաստատեց Ռոբերտ Քենեդու նոր պաշտոնը
Թուրքիան չի բացառում ռազմական գործողություն անցկացնել Սիրիայում
«Հրապարակ». Սրվել են Արայիկ Հարությունյանի եւ Մասիս Մայիլյանի հարաբերությունները. «ժոստկի» պայքար Նիկոլի համար
WRed