ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լավրովի ելույթը Նյու Յորքում ընդհատվել է «պատանդներին ազատելու» կոչով
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ելույթը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Մերձավոր Արևելքի հարցով նիստում, ընդհատվել է դահլիճում գտնվող երկու ակտիվիստների կողմից։ Նրանք ոտքի են կանգնել իրենց տեղերից՝ ձեռքներին թղթե ցուցապաստառներ պահելով և սկսել են բղավել «Իսրայելի ժողովուրդը ողջ է» և «Ազատիր պատանդներին» կարգախոսներ, հաղորդում է ТАСС–ը:
РИА Новости-ն գրում է, որ ակտիվիստները իբր կարգախոսներ են բղավել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման գերության մեջ գտնվող իսրայելցի պատանդների ճակատագրի մասին։
Լավրովը, լսելով կանանց բղավոցները, ընդհատել է իր խոսքը և ասել. «Ես չեմ հասկանում, ասացեք ինձ ավելի պարզ, պարզ, ավելի պարզ, այլապես ես չեմ հասկանում: Որևէ մեկդ ինձ հստակ ասացեք, թե ինչ եք ուզում։ Դուք չե՞ք ցանկանում: Դե լավ»:
Անվտանգությունը ուղեկցել է ակտիվիստներին նիստերի սենյակից, իսկ Լավրովը շարունակել է իր ելույթը որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահ։
РИА Новости-ն նշում է, որ ակտիվիստները եղել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դահլիճի այն հատվածում, որտեղ մուտք ունեն լրագրողները։ ТАСС-ի փոխանցմամբ՝ նրանք կարող էին հայտնվել շենքի ներսում՝ օգտագործելով հյուրերի համար նախատեսված տոմսեր։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը հանդիպել են
Բլենհայմյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Զրուցակի...
Փաշինյանը Շոլցին ներկայացրել է սահմանազատման մասին հայկական կողմի սկզբունքային դիրքոշումները
Բլենհայմյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Ինչպես հայտնո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Համացանցում տարածվել է Քամալա Հարիսի մասնակցությամբ պարի տեսանյութը
Սոցցանցերի ամերիկյան տիրույթում մեծ տարածում է ստացել ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի մասնակցությամբ տեսանյութը, որում քաղա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ ու ապահով քաղաք
Երևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ ու ապահով քաղաք։ Այս նպատակով մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում մեր բա...