
Իջևանում մեքենաները բախվել են ծառերին. կան վիրավորներ

Սեպտեմբերի 23-ին, ժամը 23։44-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Իջևան քաղաքի Անկախության փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Անկախության փողոցի շենքերից մեկի մոտակայքում «Mercedes-Benz» և «Vaz» մակնիշների ավտոմեքենաները դուրս են եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառերին:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երեք տուժած տեղի ուժերով տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները «Vaz» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։