
Գործ չունեք Միքայել Սրբազանի հետ, ոտքերիդ եք գցելու, տակն եք մնալու. Շիարկի թեմի առաջնորդ

«Դուք իմ ելույթում հնչած որևէ հարցի չպատասխանեցիք։ Ես 17 հարցադրումներ եմ արել՝ ինչո՞ւ չեմ մեղադրվել 2020 թվականին, 2021-ին...»,-դիմելոց հանրային մեղադրողներին՝ դատարանի դահլիճում հայտարարել է Շիարկի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
Նա թվարկել է՝ չեն պատասխանել նաև այն հարցերին, թե ինչո՞ւ 2025-ի հունիսին հապշտապ խուզարկություն արվեց, ինչո՞ւ ձերբակալվեց մասկի շոուով Էջմիածնում, ինչո՞ւ չեն հարցաքննվել այն մարդիկ, որոնք կարող են վկա լինել՝ նախկին նախագահները, «Գալա»-ի լրագրողը և այլ մարդիկ։
Նա նշել է, երբ հունիսի 26-ին հայտարարվեց իր նկատմամբ քրեական գործ կա հարուցված, այդ տեղեկության ներքո մարդիկ մեկնաբանություններ էին թողել։ Նրանցից մեկը նշել էր. «Գործ չունեք Միքայել Սրբազանի հետ, ոտքերիդ եք գցելու, տակն եք մնալու»։
«Հիմա այդ մարդկանց կանխատեսումներն իրականացան՝ տակն եք մնացել։ Դուք չգիտեք դեռ, պատվարժան դատարանի վերդիկտին դեռ կհասնենք, դուք որ տակն եք մնացել։ Էն հոգեկան հիվանդ Մարգարյանից սկսած, տակն են մնացել։ Ձեզ փրկություն չկա դրանից։ Եվ ուրեմն ի՞նչ կարիք կար այս ամեն ինչի տակ մտնելու»,-ասել է Սրբազանը։
«Դուք ունենալով հսկայական միջոցներ՝ զբաղված եք ոչնչով։ Ոչնչով եք զբաղված»,- ասել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։