Պուտինը օլիմպիական խաղերի ժամանակ չի նախատեսում հանդիպել այլ առաջնորդների հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 4 - ին Պեկինում ձմեռային օլիմպիական խաղերի բացման ժամանակ չի նախատեսում առանձին երկկողմ հանդիպումներ անցկացնել այլ առաջնորդների հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Կրեմլը այլ պետությունների առաջնորդներից հարցումներ ստացել է բացման արարողության շրջանակներում ՌԴ նախագահի հետ առանձին հանդիպումներ անցկացնելու մասին։
«Մենք արդեն բազմիցս նշել ենք, որ արարողության կազմակերպիչները ստիպված մի շարք խիստ սահմանափակումներ են կիրառում ինչպես մարզիկների, այնպես էլ՝ հյուրերի, այդ թվում ՝ պաշտոնատար անձանց համար: Այնպես որ, հասկանալի պատճառներով Պեկինում Ռուսաստանի նախագահի օրակարգում երկկողմ հանդիպումներ չեն նախատեսվում», - ասել է Պեսկովը:
Ճշտող հարցին, թե քննարկվում է արդյոք Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու շփման հնարավորությունը, ով նույնպես կայցելի խաղերի բացման արարողությանը, Պեսկովը պատասխանել է, որ ներկայումս նման հանդիպում չի նախատեսվել:
«Թեև մենք դա ամբողջությամբ բացառել չենք կարող, բայց, կրկնում եմ, որևէ երկկողմ հանդիպում, բացի ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինի հետ բանակցություններից, նախագահ Պուտինի օրակարգում չկա», - ընդգծել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել
ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Վերջին օրերին տարբեր անհատների, քաղաքակա...
Պուտինի հանձնարարականը՝ ցեղասպանության հիշատակի օրերի հետ կապված
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրթության նախարարությանը հանձնարարել է մինչև մայիսի մեկը օրացուցային ծրագրում նախատե...
«Ես լավ գուշակ եմ»․ Թրամփը կոչ է արել ուշադիր լինել
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել բոլորին Պեկինի օլիմպիական խաղերից հետո ուշադիր հետևել ՉԺՀ–ի և Թայվանի միջև ը...
«Պուտինի օլիգարխները թաքնվելու տեղ չեն ունենա». Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար
Կրեմլին և ռուսական ռեժիմին հետաքրքրող ցանկացած ընկերություն կարող է թիրախ դառնալ, հայտնել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարա...